Հայրենիքի շրջանաձև երթևեկությունը վաղվանից կհանվի. կվերագործարկվեն լուսացույցները
Հայրենիքի շրջանաձև երթևեկությունը վաղվանից կհանվի։ Այս մասին այսօր՝ մայիսի 6–ին, հայտարարություն է տարածել Ճանապարհային ոստիկանությունը։ Հայտարարությունում մասնավորապես նշված է.
«Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտա-Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում 2020 թվականի ապրիլի 10-ին կատարված երթևեկության կազմակերպման փորձնական փոփոխությունը իրեն չի արդարացրել, ինչից ելնելով ս.թ մայիսի 7-ից նշված խաչմերուկում երթևեկությունը կկազմակերպվի ինչպես նախկինում՝ առանց շրջանաձև երթևեկության և կվերագործարկվեն լուսացույցները»։

















































