Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Հայաստանի անունից Լոս Անջելեսին տրամադրվել է 100 հազար հատ բժշկական դիմակ

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության անունից Լոս Անջելես քաղաքին է տրամադրվել 100 հազար հատ բժշկական դիմակ։ Այս մասին տեղեկանում ենք Լոս Անջելեսում գլխավոր հյուպատոսության ֆեյսբուքյան էջից։

«Այս ծրագիրը Լոս Անջելեսի քաղաքային իշխանությանը կօգնի մեղմել համաճարակի հետևանքները և դիմագրավել վարակին։

Այս կարևոր նախաձեռնության հեղինակը լոսանջելեսահայ հայտնի բարերար Ջաք Յուրեջյանն է, որը հանդիսանում է Western Drug ընկերության հիմնադիրը և գործադիր նախագահը։ Նա և իր տիկին Զարիկը նաև կարևոր ծրագիր են իրականացնում Հայաստանի երկրորդ խոշորագույն քաղաքում՝ Գյումրիում՝ երկրաշաժից տուժած ընտանիքներին ապահովելով բնակարանով, ինչպես նաև աջակցելով երեխաներին՝ հասնել ակադեմիական հաջողությունների, պլանավորել ապագան և մասնակցել մասնագիտական դասընթացների։

Լոս Անջելեսի միջազգային համագործակցության հարցերով փոխքաղաքապետ, դեսպան Նինա Հաջիկյանի և ՀՀ գլխավոր հյուպատոս, դեսպան Արմեն Բայբուրդյանի համակարգմամբ, դիմակները մատակարարվել են Լոս Անջելեսի բժշկական հաստատություններին և խոցելի խմբերին։ Այս նախաձեռնությունն ընդգծում է Հայաստանի և ԱՄՆ երկրորդ խոշորագույն քաղաքի միջև զարգացում ապրող ամուր գործընկերությունը, որը փոխադրվեց նոր՝ ավելի բարձր մակարդակի 2019թ. սեպտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Լոս Անջելես կատարած այցի ընթացքում, որի ժամանակ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին ՀՀ վարչապետին հյուրընալեց հատուկ ջերմությամբ։

«COVID-19-ի դեմ պայքարը փոքրացրել է աշխարհը, և մոլորակի բնակիչները միավորվել են՝ դիմագրավելու մահաբեր համավարակին։ Հայաստանը և Լոս Անջելեսը կապված են անքակտելի կապերով, և այս առատաձեռն նվերը կօգնի պաշտպանել խոցելի խմբերին պատկանող լոսանջելեսցիներին և բուժհաստատությունների աշխատակիցներին, որոնք ցուցաբերում են անհավատալի քաջություն և կյանքեր փրկելու գործում բացառիկ վճռականություն», ասել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին։

Լոս Անջելեսի հայ համայնքն աշխարհում ամենամեծաթիվ և գործուն համայնքներից մեկն է։ Իբրև քաղաքի անբաժանելի մասը՝ այստեղի ամերիկահայ համայնքը նաև հպարտորեն կրում է լոսանջելեսցու պատվավոր կոչումը և ջանք չի խնայում իր ներդրումն ունենալ քաղաքի առաջընթացի ապահովման գործում։ 2020թ․ ապրիլին, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով, Լոս Անջելեսի հայ համայնքը «1.5 միլիոն ճաշաբաժին 1.5 միլիոն կյանքի համար» մարդասիրական դրամահավաք նախաձեռնեց՝ «Շնորհակալություն, Ամերիկա» խորագրով։ Հասույթը կուղղվի Feeding America կազմակերպությանը՝ ի պատիվ «Միջին Արևելքի հիմնադրամի» ծավալած գործունեության և սնունդ կապահովի կարիքավոր ամերիկացիների համար։ «Միջին Արևելքի հիմնադրամը» ԱՄՆ Կոնգրեսի պաշտոնական աջակցությունը վայելող առաջին ոչ կառավարական հիմանդրամն էր, որի հանգանակած գումարով փրկվել է 132 հազար հայ որբերի կյանքը, հիմնվել են ավելի քան 400 ապաստարաններ, հիվանդանոցներ, դպրոցներ, ինչի շնորհիվ մեծագույն աջակցություն է ցուցաբերվել հայ ժողովրդի գոյատևմանը։ Ներկայումս ամերիկահայ համայնքի երկրով մեկ իրականացրած դրամահավաքի արդյունքում ապահովվել է ավելի քան 5 մլն բաժին ուտելիք կարիքավորների համար»,– ասվում է հաղորդագրությունում։