Կորոնավիրուս եւ միայն կորոնավիրուս
Կորոնավիրուսը մարդկանց ուղեղում է: Մարդը հեռուստացույցով, ռադիոյով, մամուլով անդադար լսում եւ կարդում է կորոնավիրուսի եւ կորոնավիրուսային համավարակի մասին: Թե ի՞նչ հետեւանք է ունենալու այս ամենը մարդկանց գիտակցության եւ հոգեկան աշխարհի վրա գուցե իմանան նրանք, ովքեր ամեն ինչ անում են, որ լուրերի հիմնական մասը նվիրված լինի կորոնավիրուսին:
Տարօրինակ իրավիճակ է այս առումով նաեւ Հայաստանում: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարբերաբար սարսափեցնող սցենարներ է ներկայացնում, հրապարակվում են պաշտոնական վիճակագրություն, ըստ որի ամեն օր կորոնավիրուսով վարակվում է հարյուրից ավելի մարդ, բայց միաժամանակ սահմանափակումները վերացվում են:
Ի դեպ, մարտին, երբ արտակարգ դրություն մտցվեց եւ կարանտին սահմանվեց, ամեն օր վարակվում էին ընդամենը մի քանի հոգի:
Եւ այսքանից հետո ստիպված ես մտածել, որ կորոնավիրուսը եթե գոյություն ունի էլ, ապա սարսափելի չէ եւ վտանգավոր չէ, հակառակ դեպքում սահմանափակումները չէին հանվի կամ ՀՀ իշխանությունները հակամարդկային քայլերի են դիմում:
Իհարկե, այս հարցի պատասխանը որեւէ մեկն այդպես էլ չի տալու: Փոխարենը աշխարհը եւ Հայաստանը շարունակ խոսում է կորոնավիրուսի մասին: Անդադար: Վերցնենք հայաստանյան երեք լրատվամիջոց եւ նայեն առավոտյան ութից մինչեւ ժամը 12-ն ընկած լրահոսը:
Եւ այսպես, միջին հաշվով լուրերի 75 տոկոսը այսպես կամ այնպես առնչվում է կորոնավիրուսին: Կորոնավիրուս եւ միայն կորոնավիրուս: Պատահական չէ, որ բակերում եւ տանը երեխաներն արդեն կորոնավիրուս-կորոնավիրուս են խաղում:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը