Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Մեզ սպասում է ծանրագույն փուլ, գուցե՝ աղետ․ Վահե Հովհաննիսյան

168.am-ը գրում է․ «Հարցազրույց «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանի հետ

-Պարոն Հովհաննիսյան, ըստ էության, բոլոր կարևոր հարցերի պատասխանատվությունն իշխանությունը թողնում է քաղաքացիների վրա։ Հիմա այդ կարևոր հարցերից մեկն էլ կորոնավիրուսի դեմ պայքարն է, որը ևս, ըստ իշխանությունների` կախված է յուրաքանչյուր քաղաքացու պատասխանատվությունից և գիտակցությունից: Ի վերջո, երկրի կարևոր հարցերի նկատմամբ իշխանությունն իր պատասխատանվությունը չի՞ գիտակցում։ Պետական կառավարման համակարգն արդյո՞ք պատշաճ ձևով է արձագանքում երկրում առկա խնդիրներին և մարտահրավերներին, որովհետև երբեմն վարչապետն էլ է դժգոհում իր իսկ կադրերից, բայց, օրինակ՝ պարգևավճարները շարունակում են դուրս գրվել պետբյուջեից։

– Եթե մինչև համաճարակը խոսում էին այն մասին, որ նոր իշխանությունը չունի ռեֆորմիստական գործիչներ և թիմեր, չունի ռեֆորմի ծրագրեր, որոնք Հայաստանի զարգացման հիմքը պետք է դառնան, ապա այսօր ակնհայտ է դառնում, որ բացակայում է հակաճգնաժամային կառավարումը։ Խաղաղ պայմաններում այդ բացն ինչ-որ իմաստով և ինչ-որ ժամանակահատվածում կարելի է լրացնել էմոցիոնալ ելույթներով և «ներքին թշնամիների» թիրախավորմամբ։

Բայց ճգնաժամային փուլերում դա անհնար է. դատարկախոսությամբ ճգնաժամ չես հաղթահարի։ Հակաճգնաժամային կառավարումն առանձին որակներ է պահանջում՝ գիտելիք, կոնսոլիդացիոն մեծ ռեսուրս, կամք և այլն։

Այս պահին տեսնում ենք առողջապահության նախարար, որը փորձում է նախազգուշացնել, կազմակերպել, առնվազն՝ գիտակցում է վտանգները, փորձում է ահազանգել, բայց մյուս կողմից՝ տեսնում ենք այնպիսի որոշումների ընդունում, որոնք ուղղակիորեն հակասում են նախարարի կողմից հնչեցված մտահոգություններին ու հոռետեսական սցենարներին։

Տեսնում ենք պարետին, որ, մեծ հաշվով, դեռևս ոչ փորձառու, բավականին մեծ հանրային ու իրավիճակային ճնշման տակ գտնվող երիտասարդ պաշտոնյա է, փորձում է ինչ-որ քայլեր անել, ռեսուրսներ գտնել, բայց ամենի արդյունքում կրկին ականատես ենք կիսատ-պռատ որոշումների, որոնց մի մասը չի կատարվում, կատարվողների արդյունքն էլ խիստ կասկածելի է։

Այսինքն, համակարգը, անկախ նրանում ներգրավված մարդկանց էնտուզիազմից, չի ստացվում նորմալ աշխատեցնել, օգտակար գործողության գործակիցը խիստ ցածր է։ Ակնհայտ է, որ մեզ առաջիկայում սպասում է առողջապահական և սոցիալական ծանրագույն փուլ, գուցե՝ աղետ։ Մեզ համար հիմա ամեն օրը գին ունի, հապաղման ամեն օրը թանկ է նստելու, գործելու, ոչ ստանդարտ լուծումներ գտնելու անկարողությունն առաջիկա շաբաթներին և ամիսներին մեր պետության համար վերածվելու է ծանր փորձության։

Ինչ վերաբերում է պարգևավճարներին, ապա դա այլ թեմա է, ես այն չէի կապի համաճարակի հետ։ Դա էֆեկտիվ պետական համակարգ ունենալու և սոցիալական համերաշխության բարդ առնչությունն է, որը մեզ մոտ լուծում ստացավ ամենապարզունակ ճանապարհով։

– Վերջին օրերին կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվն օրական գերազանցում է 100-ը: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ մարտ ամսին, երբ այդ թիվն անհամեմատ ցածր էր, երկրում արտակարգ դրություն մտցվեց՝ բավականին խիստ սահմանափակումներով, իսկ հիմա, երբ նման իրավիճակ ունենք, որոշվեց թուլացնել այդ սահմանափակումները։ Իշխանությունները հասկացան, որ այլևս ի վիճակի չեն հասարակությանը տանը պահե՞լ, քանի որ Ձեր հոդվածում էլ գրել էիք, որ «մնա տանը» կարգախոսը պահպանում է առավելապես հասարակության կրթված շերտը։ Թե՞ պարզապես սոցիալ–տնտեսական խնդիրները ստիպեցին նրանց գնալ այդ քայլին։

– Շատ կարևոր է՝ ապավինել փաստերին. Հայաստանն այն բացառիկ պետություններից է, որոնք սահմանափակումների թուլացմանը գնում են հիվանդացության աճի փուլում։ Սա առողջ տրամաբանության համար դժվար ընկալելի է։ Երբ առողջապահության նախարարն ասում է, որ մայիսի վերջին կարող ենք ունենալ 10.000 հիվանդ, ապա ծագում է հարցը՝ այդ դեպքում ինչո՞ւ եք թուլացնում սահմանափակումները։

Պետք էր անել լրիվ հակառակը։

Երբ առողջապահության նախարարն ասում է, որ նորմերը չպահելու դեպքում կարող ենք ունենալ 500.000 հիվանդ և հազարավոր մահեր. ծագում է նույն բնական հարցը, քանի որ անզեն աչքով տեսանելի է, որ նորմերը գրեթե չեն պահպանվում։

Նման պայմաններում մայիսի 4-ից սահմանափակումների թուլացումը նման է մեծ վիճակախաղի։ Բայց այստեղ խաղադրույք է արվում ժողովրդի առողջության վրա։

Գուցե պարզապես կառավարության ներսում իրար չեն լսում, գուցե գործ ունենք սովորական վատ համակարգման, վատ, անփույթ մենեջմենթի հետ, բայց այս պարագայում անփութությունը կարող է շատ թանկ նստել։

Չեմ կարծում, թե գործող պաշտոնյաները չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը. ավելի հավանական է, որ գիտակցում են, գուցեև փորձում են ազդել որոշումների վրա, սակայն մթնոլորտը կառավարման համակարգում, գոնե՝ ինչքան դրսից է երևում, ընթանում է բոլորովին այլ տրամաբանությամբ։

Բազմաթիվ կարևոր համակարգեր, այդ թվում՝ ոստիկանությունը, վերահսկող այլ մարմիններ, գործում են բոլորովին այլ հանձնարարականների, այլ լարվածության ներքո, այլ խնդիրներ են լուծում։ Պետությունը չի կենտրոնացրել իր բոլոր ռեսուրսները՝ ընթացիկ ու սպասվող լրջագույն խնդիրները լուծելու ուղղությամբ։ Մենք դեռևս հախուռն, անկազմակերպ, լայվից լայվ կայացվող որոշումների մեջ ենք, և շատ պաշտոնյաներ այս պարագայում պարզապես աննախանձելի պայմաններում են աշխատում։

Ի վերջո, պետությունները լոքդաունի թուլացման գնում են որոշակի պարտադիր նախապատրաստական աշխատանքներից հետո միայն՝ թեստավորումների քանակի էական ավելացում և հիվանդանոցային ռեզերվների ավելացում։ Եթե սրանք չեն արվում, ապա գործ ունենք ավանտյուրայի հետ, որը ենթադրում է քաղաքական պատասխանատվություն։ Դրանից խուսափել չի լինելու։

-Ժողովրդի անունից մշտապես խոսող և ցանկացած քայլ որպես հանրային պահանջ ներկայացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս գործող իշխանություններից հիասթափվածների բավականին լայն և ընդգրկուն խմբերի մասին խոսեց, և, բնականաբար, ըստ վարչապետի՝ այդ խմբերն էին մեղավոր, որ հիասթափվել էին։ Վարչապետը վերջերս նաև ակնարկում է, որ, եթե մարդիկ դժգոհ են, կարող են հեղափոխություն անել, ասում է, որ, եթե իշխանությունը հայտարարել է մի բան ու այն 100 տոկոսով չի իրականացրել, թող մարդիկ համապատասխան հետևություններ անեն։ Ճամպրուկային տրամադրություններ նկատո՞ւմ եք վարչապետի մոտ, թե՞ պարզապես մանիպուլյացիոն հայտարարություններ են։

– Չեմ կարող ոչինչ ասել իշխանության ճամպրուկային տրամադրությունների մասին, դժվար թե որևէ գործող իշխանություն նման տրամադրություն ունենա, գուցե նրանք պարզապես սթափ չեն գնահատում իրականությունը։

Այսօր քաղաքական իշխանության կողմից արվում են այն բոլոր քայլերը, որոնք պետք է բացառվեին ճգնաժամային փուլում։ Դրանք են՝ որոշումների կայացման դանդաղկոտությունը, անհստակությունը, նույնիսկ կարճաժամկետ պլանավորման անկարողությունը, խոշոր բիզնեսի վրա հարձակումները, ներքին պառակտումները, և այլն։

Կա տպավորություն, որ իշխանությունն ամբողջությամբ չի պատկերացնում իրականության լրջությունը և այն իրականությունը, որ մենք ունենալու ենք առաջիկա ամիսներին։

Ավելի շատ հենց հեռատեսության ու պրագմատիզմի բացակայության մասին է խոսում այդ գործելաոճը, ինչն ամենևին լավ լուր չէ պետության ու քաղաքացիների համար։ Պրագմատիզմը և սեփական քայլերի հետագա ազդեցությունը սթափ գնահատելը ճգնաժամային կառավարման հիմքում պիտի լինեն։

Զգացմունքային պոռթկումների, անորոշության այն դոզան, որ այսօր ստանում ենք իշխանությունից, ավելի շուտ հենց սեփական անելիքը չպատկերացնելու, կամ գուցե՝ արհեստական, այլ տեղերից թելադրված օրակարգերով շարժվելու, և ոչ՝ ճամպրուկային տրամադրությունների հետևանք է։

-Կորոնավիրուսով և դրա հետևանքներով պայմանավորված՝ ի՞նչ սպասել ապագայում, հնարավո՞ր են սոցիալական ընդվզումներ, խոշոր ցույցեր, ի վերջո, հեղափոխություն, որի մասին ակնարկել էր նաև Նիկոլ Փաշինյանը։

– Կա հստակ խնդիրների մի խումբ, որն առաջիկայում պայմանավորելու է մեր կյանքը. անվտանգության խնդիր, համաճարակ, տնտեսություն-սոցիալական վիճակ։

Հարց՝ արդյո՞ք այսօրվա իշխանությունների որակը և այսօրվա հայաստանյան մթնոլորտը բավարար են՝ այս խնդիրներին դիմակայելու համար։ Սրանցից յուրաքանչյուրն ինքնին ծանրագույն մարտահրավեր է, իսկ բոլորի միաժամանակյա առկայությունը վեր է շատուշատ՝ ավելի պրոֆեսիոնալ ու փորձառու կառավարությունների ուժերից։

Ապավինել ժողովրդի իմաստությա՞նը. այսօր փողոցներում մի պտույտը բավարար է, որ հասկանանք դրա անհնարինությունը։ Եվս մի՝ փողոցում ծնված հեղափոխությունը կարող է շատ թանկ նստել մեզ վրա, այդ թվում՝ կարող են իրավիճակի տերը դառնալ ամենևին ոչ լուսավոր ու առաջադեմ հոսանքներ ու քաղաքական միավորումներ։

Եթե իշխանությունը վերջնականորեն չի որոշել դասալքությամբ զբաղվել, ապա պիտի գիտակցի նաև նման տխուր զարգացումների հնարավորությունը և փորձի կանխել՝ լիցքաթափելով մթնոլորտը և փորձելով համերաշխության ու հանդուրժողականության կայացմանն ուղղված քայլեր անել։

Իշխանությունը փոխել՝ չի նշանակում՝ անպայման հեղափոխություն անել։ Իշխանությունն ինքը պիտի իր ներսում սկսի փոխվել, քանի որ ամենամեծ վտանգն այս պահին սպառնում է հենց իրեն։ Եթե չունեն այդքան ռեսուրս, եթե շարունակում են կախված մնալ հին պատկերացումներից, ապա պետք է պատրաստ լինեն սոցիալական և հանրային լուրջ լարվածության։