Քոչարյանի փաստաբանը միջնորդել է հետաձգել ՔԿԾ-ի դեմ դատական այսօրվա նիստը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդել է հետաձգել ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության դեմ ներկայացված հայցով այսօրվա նշանակված դատական նիստը: Այս մասին NEWS.am-ին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:
Արամ Օրբելյանը Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասով ասաց, որ ինքնազգացողության մասով՝ նորմալ է իրեն զգում։
Հիշեցնենք, որ փաստաբանը Վարչական դատարան հայց էր ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ Ռոբերտ Քոչարյանին՝ ապրիլի 3-ին «Էրեբունի» ԲԿ-ից Քրեակատարողական հիմնարկ տեղափոխելուց առաջ՝ պահանջելով Ռոբերտ Քոչարյանին չտեղափոխել Քրեակատարողական հիմնարկ մինչեւ կորոնավիրուսով պայմանավորված վարակի տարածման վտանգի ամբողջական վերացումը՝ առնվազն մինչեւ ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ կիրառված տեղաշարժի սահմանափակման դադարեցումը։
Օրբելյանը նշել էր, որ Քոչարյանը 60-ն անց է եւ այդ առումով գտնվում է ռիսկային խմբում։

















































