Բուժաշխատողները միասին ընդմիջում են արել եւ իրարից կորոնավիրուսով են վարակվել․ նախարար
Ամբողջ աշխարհում որոշ բուժաշխատողների՝ կորոնավիրուսով վարակվելն անխուսափելի է։ Հայաստանում եղել են դեպքեր, երբ բուժաշխատողները առանց պաշտպանության միջոցներ օգտագործելու միասին ընդմիջում են արել եւ իրարից վարակվել են։ Այս մասին Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի արտահերթ նիստում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ չափազանց կարեւոր է վարակված բուժաշխատողներին շուտ հայտնաբերելը, որպեսզի նրանք չհասցնեն վարակել այլ պացիենտներին կամ իրենց գործընկերներին։
Ոչ պակաս կարեւոր է նաեւ բուժաշխատողների շրջանում գիտակցության մակարդակի
«Դեպքեր ենք ունեցել, երբ պացիենտի հետ շփվելուց ամբողջովին պաշտպանված են եղել, իսկ իրար հետ շփվելուց, իրար հետ ընդմիջում անելուց անպաշտպան են եղել եւ այդ ընթացքում վարակ է տեղի ունեցել», - ասաց նախարարը։

















































