Շարունակում են խուճապ տարածել եւ խաբել` ներկայացնելով տարօրինակ վիճակագրություն
Անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացած դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 71 (կին), 83 (տղամարդ), 66 (տղամարդ) և 79 (տղամարդ) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այսպիսով, կառավարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է վախեցնել եւ խուճապ տարածել, իսկ թե ինչու, այդ մասին գուցե իրենք պատասխանեն:
Վերջապես ինչ որ մեկը կասի, թե որն է իմաստը ծանր հիվանդություններով տառապող մարդկանց մահը կորոնավիրուսին վերագրելը: Դեռ լավ է, որ հանրային որոշակի ճնշումից հետո պաշտոնական աղբյուրներում նշում են, որ կորոնավիրուսից մահացածներն ունեցել են ուղեկցող ծանր հիվանդություններով:
Եւ ի՞նչն է պատճառը կամ ո՞վ է ստիպում, որ քաղցկեղով հիվանդի մահը ներկայացնեք կորոնավիրուսի հետեւանք, կամ գլխուղեղի կաթվածից մահացածի մահը վերագրեք նույն կորոնավիրուսին:
Մինչեւ ե՞րբ է շարունակվելու այս անհեթեթ պատմությունը:
Վարդան Մխիթարյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը