«Ահռելի ապացույցներ կան առ այն, որ կորոնավիրուսը ստեղծվել է Ուհանի լաբորատորիաում»․ Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի հայտարարել է, որ «ահռելի ապացույցներ» կան առ այն, որ կորոնավիրուսի բռնկումը ծագել է չինական լաբորատորիայում, գրում է The Guardian-ը՝ նկատելով, որ պետքարտուղարը որևէ ապացույց չի ներկայացրել։
Աղբյուրը նշում է, որ այս շաբաթ ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Պոմպեոյի հայտարարությունները հռետորաբանության էսկալացիա էին․ ավելի վաղ նա հայտարարում էր, որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է Ուհանում կորոնավիրուսի ծագման հնարավորությունը, իսկ հիմա պնդում է, որ «ահռելի ապացույցներ» կան։
«Ահռելի ապացույցներ կան առ այն, որ կորոնավիրուսը սկսվել է հենց այնտեղ»,- ասել է նա և քիչ անց իր խոսքում կրկին ընդգծել․ «Ես կարող եմ ասել ձեզ, որ կան զգալի քանակությամբ ապացույցներ, որոնք ապացուցում են, որ կորոնավիրուսի բռնկումը տեղի է ունեցել Ուհանի լաբորատորիայում: Լավագույն փորձագետները կարծում են, որ վիրուսը մարդածին է։ Այս պահին դրան չհավատալու պատճառ չունեմ»,- հայտնել է նա։
Ավելի վաղ Պոմպեոն հայտարարել էր, որ Չինաստանը խոչընդոտում է ԱՄՆ-ի՝ նոր կորոնավիրուսի ծագումը բացահայտելու փորձերը։
Նրա խոսքով՝ Չինաստանը հրաժարվում է թույլ տալ ԱՄՆ մասնագետներին մուտք գործել Ուհանում գտնվող լաբորատորիա և հետաքննություն անցկացնել։
«Երբ մենք փորձեցինք դա անել, չինացիները մեզ թույլ չտվեցին մուտք գործել ոչ միայն լաբորատորիա, այլև ամենուր, որտեղ մենք կարող էինք գտնել այդ վիրուսի սկզբնաղբյուրը»,-նշել է Պոմպեոն:
Կորոնավիրուսի մասին հայտնի դառնալուց հետո լրատվամիջոցներում և համացանցում բազմիցս տարբեր ենթադրություններ են շրջանառվում այն մասին, որ նոր վիրուսը հնարավոր է դուրս եկած լինի Ուհանի վարակաբանական ինստիտուտից:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը