Համավարակի ընթացքում միլիարդատերերը 238 մլրդ դոլարով հարստացել են․ հետազոտություն
Կորոնավիրուսի համավարակի 23 օրերի ընթացքում միլիարդատերերը 238 մլրդ դոլար են աշխատել՝ ի հավելումն իրենց ունեցվածքի, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի զեկույցի տվյալներն է փոխանցում Fox News-ը։
Նշվում է, որ երկրագնդի ամենահարուստ մարդկանց ունեցվածքը աճել է մարտի 18-ից ապրիլի 10-ն ընկած ժամանակահատվածում, երբ 22 միլիոն ամերիկացիներ համավարակի պատճառով զրկվել են աշխատանքից։
Ընդ որում, մանավորապես, ութ միլիարդատերերից յուրաքանչյուրը աշխատել է ավելի քան 1 մլրդ դոլար։ Խոսքը Ջեֆ Բեզոսի, Իլոն Մասկի, Մաքքենզի Բեզոսի, Էրիկ Յուանի, Սթիվ Բոլմերի, Ջոն Ալբերտո Սոբրատոյի, Ջոշուա Հարիսի եւ Ռոկո Կոմիսսոյի մասին է։
Հետազոտության մեջ ասվում է, որ ամենից շատ աշխատել է Բեզոսը, մասնավորապես, Amazon Prime առաքման ծառայության աշխատանքի շնորհիվ, որը հանրահայտ է կարանտինը պահպանող բնակչության շրջանում։
Amazon-ի տիրոջ կարողությունը մեծացել է ավելի քան 25 մլրդ դոլարով՝ հունվարի 1-ից, եւ 12 մլրդ դոլարով՝ փետրվարի 1-ից։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ