Լրագրողը տնից ուղիղ եթերին միանալու ժամանակ մոռացել է կիսամերկ սիրուհու մասին (տեսանյութ)
Իսպանացի լրագրող Ալֆոնսո Մերլոսը դարձել է կորոնավիրուսի հերթական «զոհը». նա անհարմար դրության մեջ է հայտնվել տնից ուղիղ եթերին միանալու ժամանակ: Այս մասին գրում է news.com.au կայքը:
Երբ Ալֆոնսոն վստահորեն շփվել է Estado de Alarma հեռուստաալիքի հաղորդավարի հետ, հանկարծ նրա ետևում կիսամերկ աղջիկ է հայտնվել: Դա ամենաշատը զարմացրել է Ալֆոնսոյի ընկերուհուն, քանի որ այդ աղջիկը նա չի եղել:
Կորոնավիրուսի համավարակի պատճառով միլիոնավոր մարդիկ ստիպված հեռավար աշխատանքի են անցել: Շատերն օգտվում են տեսակապից և դրանով շատ հաճախ ծիծաղելի իրավիճակների մեջ հայտնվում, ինչպես Ալֆոնսոն:
Ինչպես և իր գործընկերները, Ալֆոնսոն նույնպես պատշաճ պատրաստվել է եթերին, սակայն մոռացել է դրա մասին զգուշացնել սիրուհուն: Աղջիկն անցել է սենյակով՝ անգամ չկասկածելով, որ մի քանի ժամից իրենք համացանցի աստղ են դառնալու:
Առաջին հայացքից ոչ այնքան սարսափելի իրավիճակը բավականին սրվել է այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է տեսանյութի հերոսուհու մասին տեղեկությունը: Դա ոչ թե Ալֆոնսոյի ընկերուհին է եղել` Մարթան, այլ նրա գործընկերուհի Ալեքսիան:
Ալեքսիան մեկնաբանել է տեղի ունեցածը՝ հայտարարելով, որ չգիտեր լրագրողի հարաբերությունների մասին:
«Իմ կյանքում ոչ ոք չկար, նա ինձ ասել էր, որ իր կյանքում նույնպես: Մենք արդեն երեք շաբաթ է՝ հանդիպում էինք»,-ասել է Ալֆոնսոյի սիրուհին:
Իրավիճակը մեկնաբանել է նաև Մարթան, որը նշել է, որ ամաչում է արդեն նախկին ընկերոջ հետ տեղի ունեցածի համար:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս