Դեսպանները մինչև ուշ գիշեր հանդիպումներ են ունեցել Գուրգեն Խաչատրյանի հետ
«Հրապարակ»-ը գրում է. Ըստ մեր տեղեկությունների, Գագիկ Խաչատրյանի որդին՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն, իր խորհրդականների հետ միասին, որոշ ժամանակ առաջ մասնավոր հանդիպում է ունեցել Հայաստանի բարեկամ եվրոպական առանցքային մի երկրի արտակարգ և լիազոր դեսպանի հետ` վերջինիս նախաձեռնությամբ: Հանդիպումը տեղի է ունեցել դեսպանի նստավայրում և դրա ընթացքում նրանք քննարկել են «Գալաքսի Գրուպ » ընկերությանն առնչվող հարցեր:
Բացի դրանից, Գուրգեն Խաչատրյանի հետ հանդիպման ցանկություն են հայտնել մի շարք այլ երկրների դեսպաններ եւս: Հանդիպումները տեղի են ունեցել բավական ուշ ժամերի, մինչև կեսգիշեր: Դեսպանների նման ցանկությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ տարբեր երկրների մակարդակով մտահոգություններ են ձևավորվել Հայաստանում տիրող իրավիճակով և բիզնեսի հանդեպ կիրառվող ռեպրեսիաների հետ կապված։ Դեսպանները մանրամասն լսել են Խաչատրյանի ներկայացրած հանգամանքները, և ըստ ամենայնի, զեկույց են պատրաստելու իրենց ղեկավարների համար։
Ի դեպ, մեզ հայտնի է դարձել, որ Գուրգեն Խաչատրյանը բազմաթիվ թղթեր, աուդիո-վիդեո նյութեր ունի ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպում-քննարկումներից, որոնք էլ, հնարավոր է, դեսպանների միջոցով «արտահոսել են» երկրի սահմաններից դուրս՝ Գուրգեն Խաչատրյանի և նրա մերձավորների անվտանգության երաշիքների համար։
Ներկայիս իշխանավորները մտավախություն ունեն, որ այդ ձայնագրություններն ամեն պահի կարող են հասանելի դառնալ հասարակության լայն շրջանակներին և դրանով իսկ վերջ դնել բոլոր այն շահարկումներին, որոնք այս ամիսների ընթացքում իշխանությունները հետևողականորեն ներկայացնում են հայ հասարակությանը:
Հ․Գ․ Հիշեցնենք, որ Գուրգեն Խաչտարյանին կալանավորելու որոշումն արդեն կա, բայց նա դեռ կալանավորված չէ։


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
Սաակաշվիլիի կուսակցությունը վերափոխման է ենթարկվում
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Երևանում ծառեր են կոտրվել և ընկել ավտոմեքենաների վրա