Մայիսի 4-ից կհանվի ազատ տեղաշարժի սահմանափակումը, կպահպանվի տրանսպորտի արգելքը, չեն գործի մոլերը, կաշխատեն բացօթյա տարածքներ ունեցող սրճարանները
Կառավարության մամուլի սրահում տեղի է ունենում Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանի և Էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսներն անդրադառնում են տնտեսական սահմանափակումների փոփոխություններին և սանիտարահամաճարակային նոր կանոններին։

















































