Վրաստանը կրկին հաղթեց Հայաստանին
Վրացիներն ամեն ինչ անում են օր առաջ սահմանները զբոսաշրջիկների համար բացելու համար: Վստահ եղեք, որ եթե նրանք այս հարցում չլինեն առաջինն աշխարհում, ապա լինելու են առաջիններից մեկը:
Վրաստանը դառնալու է այն երկիրը, որը առաջիններից մեկն է լինելու, իսկ գուցե հենց առաջինը, որը զբոսաշրջիկների համար բացելու է սահմանը: Ավելին, զբոսաշրջիկները մեկնելու են Վրաստան հանգստանալու, մեր հարեւան երկիրն էլ զբոսաշրջիկների բերած գումարների շնորհիվ արագ շտկելու է մեջքը:
Զբոսաշրջիկները, նույնիսկ ամենաբխածնդիրները նայելու են վիճակագրությանը եւ համոզվելու, որ կորոնավիրուսը Վրաստանով գրեթե չի անցել եւ ուրախությամբ ուղեւորվելու են Վրաստան:
Իսկ ի՞նչ է անում Հայաստանը: Մեր երկիրը ինչ-որ անհասկանալի մրցավազքի մեջ է մտել եւ անգամ 27-ամյա ծանր հիվանդ աղջկա մահը վերագրում կորոնավիրուսին: Նույնիսկ սահմանները բացվելուց հետո դեռ երկար ժամանակ զբոսաշրջիկները զգուշանալու են Հայաստան գալուց մի շատ պարզ պատճառով. կորոնավիրուսից այստեղ շատ են մահացել եւ շատ հիվանդացել:
Շարունակեք ծանր հիվանդների մահը վերագրել կորոնավիրուսին, շարունակեք առողջարանային քաղաքները դարձնել մեկուսացման վայրեր եւ փայլուն հաջողություններ կարձանագրեք, թե տնտեսության զարգացման, թե զբոսաշրջիկային ոլորտում:
Շարունակեք որոշումներ կայացնել առանց մասնագետների հետ խորհրդակցելու, առանց քննարկումների, առանց ապագային նայելու եւ կստանաք փլուզված տնտեսություն, բարոյալքված հասարակություն եւ աղքատ բնակչություն:
Հակոբ Ասատրյան
Top-News.am


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ