Ապօրինի ձեռք բերված գույքի մասին օրենքն անմիջական կապ ունի Ալեն Սիմոնյանի միջադեպի հետ. Լիլիթ Մակունց
Այս միջադեպը չպետք է դիտարկվի որպես առանձին դեպք։ Այն հետևանք է հանրային սպառնալիքների, սեռական բնույթի հայհոյանքների, որոնք օնլայն տիրույթից տեղափոխվել են օֆֆլայն տիրույթ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30–ին, լրագրողներին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպին:
«Իրականում փորձ է արվում այնպիսի տպավորություն ստեղծել, որ դա կարող է տեղի ունենալ ցանկացած քաղաքացու նկատմամբ կամ պաշտոնատար անձի նկատմամբ, ով հնչեցնում է տեսակետ, որը չի համընկնում կոնկրետ խմբի տեսակետին: Իմ կարծիքով՝ հատկապես վերջին օրենքներից մեկը, որը ընդունվեց ապօրինի ձեռք բերված գույքի կապակցությամբ, և դրան հետեւած Ալեն Սիմոնյանի հրապարակային ելույթները, կարծում եմ՝ անմիջականորեն կապված են տեղի ունեցածի հետ»,- ասաց Մակունցը:
Հարցին, թե ո՞վ է անհանգստացած այդ օրենքից, և ում է ակնարկում, Մակունցը պատասխանեց. «Այն բոլոր մարդիկ, ովքեր ապօրինի գույք են ձեռք բերել, եւ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները նրանց այդքան էլ դուր չեն եկել, կարծում եմ, որ այս ամենը փոխկապակցված է»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս