Արթուր Դանիելյանը հիվանդանոցում է, Ոստիկանությունը խոչընդոտում է մեր մուտքը (տեսանյութ)
Արթուր Դանիելյանը հիվանդանոցում է, հենց հիմա Ոստիկանությունը խոչընդոտում է մեր մուտքը 1-ին հիվանդանոցի ընդունարանից։ Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասել է Նարեկ Սամսոնյանը:
Սամսոնյանը ենթադրում է, որ ոստիկանները ժամանել են Դանիելյանին ձերբակալելու համար, ով ամենայն հավանականությամբ, կոտրվածք ունի:
Հիվանդանոց է գնացել նաև իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ Նա ոստիկաններից պահանջել է թույլ տալ իրեն հանդիպել Դանիելյանի հետ՝ որպես փաստաբան:
Ոստիկանները քիչ առաջ թույլ տվեցին Մելիքյանին այցելել Դանիելյանին։
Նշենք, որ ավելի վաղ «Ադեկվադ» միաբանության անդամներից Կոնստանտին Տեր-Նակալյանը Facebook-իր իր էջում հրապարակել է իրենց միաբանությունից Արթուր Դանիելյանի լուսանկարը եւ գրառում արել:
«Ալեն Սիմոնյանը հարձակվել է փողոցում զբոսնող Արթուր Դանիելյանի վրա»,-նշել է նա:
Իր հերթին ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է, որ հարձակման է ենթարկվել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս