Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Իմ գրառումները համաձայնեցված են եղել իմ անմիջական ղեկավարի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում գրառումներ կատարեց, որոնք դարձան համընդհանուր քննարկման ու քննադատության թեմա։ Մասնավորապես, խոսնակը գրառում էր կատարել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի «թալանի», նաև Սերժ Սարգսյանի փեսա, նախկին դեսպան Միքայել Մինասյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ տարբեր ընկերություններում «կեղծ փայ մտնելու» վերաբերյալ, նրանց անվանել էր մաֆիոզներ, հանցագործներ եւ այլն։ Շատերը վարչապետի խոսնակին մեղադրեցին իր պաշտոնեական լիազորություններն անցնելու, մարդկանց անմեղության կանխավարկածը խախտելու, դատարանի դեր ստանձնելու և իրավական ու քաղաքական գնահատականներ հնչեցնելու մեջ։ Իսկ Միքայել Մինասյանն էլ այսօր իր ֆեյսբուքյան էջում հումոր էր արել, թե Նիկոլ Փաշինյանը գողացել է իր խոսնակի ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը եւ ՀԺ-ի անանուն խմբագրականներից բացի նաեւ խոսնակի անունից է հայտարարություններ անում։ Այս թեմայով Hraparak.am-ը զրուցեց վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանի հետ։

-Մանե, նախ ուզում էի իմանալ այդ գրառումները Ձեր սեփական նախաձեռնությա՞մբ եք կատարել, թե՞ վարչապետն է հանձնարարել։

-Իմ նախաձեռնությամբ է եղել, բայց պարզ է, որ դա համաձայնեցված է եղել վարչապետի հետ։

-Այսինքն՝ Դուք վարչապետի՞ խոսքն եք ներկայացրել, այլ ոչ՝ Ձեր անձնական տեսակետը։

-Չէ, նաև, իհարկե, նաև․․․ այդ համաձայնեցնելը նաև դա է ենթադրում, որ բացի իմ անձնականից, այդ ամենը համաձայնեցված է նաև վարչապետի հետ։

-Հիմա հանրությունը ինչպե՞ս պետք է ընկալի՝ որպես վարչապետի խոսնակի՞ գրառում, թե՞ զուտ Մանե Գևորգյանի անձնական գրառում։

-Վարչապետի խոսնակի գրառում, իհարկե։

-Ձեր գրառումներում Դուք գնահատականներ եք տվել, որտեղ նաև կոնկրետ մեղադրանքներ կան կոնկրետ անձանց հասցեին՝ քրեական մեղադրանքներ։ Դուք փաստեր ունե՞ք դրանց վերաբերյալ։

-Այս պահին փաստերի կամ չփաստերի մասով ես ավելին, քան էն, ինչ որ տեղ է գտել իմ գրառումների մեջ, չեմ կարող ավելացնել։

-Այսինքն՝ Դուք չե՞ք կարող հիմնավորել, որ Միքայել Մինասյանը կեղծ փայատեր է, օրինակ, «Սպայկա» ընկերությունում, «Երեւան մոլում», «Շանթ» եւ «Արմենիա» հեռուստաընկերություններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, մի շարք այլ ընկերություններում։

-Ես չեմ ուզում հիմնավորումներ տալ այս պահին, եթե ցանկություն ունեք ավելին տեղեկանալու, կխնդրեմ կապ հաստատել համապատասխան մարմինների հետ, և թող իրենք պարզաբանեն։

-Ովքե՞ր են այդ համապատասխան մարմինները։

-Իրավապահ մարմինները։

-Իսկ Դուք, որ գրել եք, ինչի՞ վրա եք հիմնվել, իրավապահ մարմինների փոխանցած տվյալների՞, թե՞ Ձեր անձնական դատողություններն եք ներկայացրել։

-Վահե ջան, այդ մասով, ինչպես ասացի, ես ավելացնելու որևէ բան չունեմ, եթե Ձեզ ավելի շատ տեղեկատվություն է պետք, խնդրում եմ դիմել իրենց։

-Բայց Ձեր այս գրառումներից կարող է ստացվել, որ զրպարտություն է կամ հերյուրանք, և մարդիկ կարող են Ձեզ դատի տալ դրա համար։

-Էլի թող համապատասխան մարմինները զբաղվեն այդ հարցով, ես խնդիր չունեմ, էլի, թող զբաղվեն, միանշանակ։

-Բայց Դուք պաշտոնական կողմ եք ներկայացնում, վարչապետի խոսնակն եք և վարչապետի խոսքն եք ներկայացնում, ու ասել եք, որ Արթուր Վանեցյանը ԶՊՄԿ-ում փայ ունի, Միքայել Մինասյանը «Երևան մոլում» և այլ ընկերություններում, Գագիկ Խաչատրյանն էլ թալանով է զբաղվել։

-Դատախազությունը այսօր առավոտյան հայտարարություն էր տարածել, եթե Ձեզ ավելի մանրամասներ են հարկավոր, խնդրում եմ՝ իրենց հետ խոսեք։ Բայց այս պահի դրությամբ՝ այն, ինչ որ ես կատարել եմ, իմ գրառումներին ավելացնելու որևէ բան չունեմ։

-Այսինքն, եթե հիմա, օրինակ, Ձեր գրառումներում հիշատակված անձինք որոշեն իրենց պատիվն ու արժանապատվությունը պաշտպանել և դիմեն դատարան, Ձե՞ր դեմ են դիմելու, թե՞ վարչապետի դեմ։

-Իհարկե, իմ դեմ։

-Այսինքն՝ ստացվում է, Դուք պետք է հիմնավորեք, որ Մինասյանը, Վանեցյանը և մյուսները այս կամ այն ընկերությունում փայ ունեն կամ թալանել են։ Թե՞ այդպես չէ։

-Այո։

-Իսկ Դուք ունե՞ք այդ հիմնավորումները, եթե Ձեզ կանչեն դատարան։

-Երբ որ ժամանակը գա, և ինձ դատի տան, ու ես կանգնեմ դատարանի առաջ, իհարկե։

-Միքայել Մինասյանն այսօր գրառում էր արել՝ ենթադրելով, որ վարչապետը գողացել է Ձեր ֆեյսբուքյան էջի գաղտնաբառը։ Սրան ինչպե՞ս կարձագանքեք։

-Ես ընդհանրապես չեմ ուզում մեկնաբանել Միքայել Մինասյանին էս դեպքում։

-Ձեր նախորդ գրառման մեջ նշել էիք, որ կառավարությունը, կառավարության աշխատակազմը տվյալներ ունի Գագիկ Խաչատրյանի և մյուսների մասով։ Ուզում եմ հասկանալ՝ կառավարությունն ու աշխատակազմն ինչպե՞ս են այդ տվյալները հավաքում, դա, կարծես թե, իրավապահ մարմինների գործն է։

-Հա, գիտեմ, հասկանում եմ, բայց չեմ ուզում մեկնաբանություն տալ։

-Իսկ այդ տվյալները, որոնք հավաքել եք, փոխանցե՞լ եք իրավապահ մարմիններին։

-Իրավապահ մարմինները զբաղվում են այս հարցերով․․․ այդքանը։

-Ձեզ նաև լրագրողական կազմակերպություններ ու անհատներ էին քննադատել, որ վարչապետի խոսնակն անցնում է իր լիազորությունների սահմանները։ Նախկինում ես էլ չեմ հիշում, որ որևէ վարչապետի խոսնակ նման դաշտ մտներ և նման գնահատականներ հնչեցներ։ Որքանո՞վ է սա նորմալ խոսնակի լիազորությունների առումով։

-Լիազորությունների առումով, կրկին, իմ գրառումները համաձայնեցված են եղել իմ անմիջական ղեկավարի՝ վարչապետի հետ, և երկրորդը՝ այն, որ որոշ կազմակերպություններ կամ անհատներ մեղադրում են ինձ կամ ազատորեն իրենց կարծիքն են արտահայտում, դա շատ նորմալ, բնական երևույթ է, և այդպես էլ պետք է լինի։ Տարօրինակ կլիներ, որ չլիներ դա։

-Մեզ համար էլ տարօրինակ է, որ վարչապետի խոսնակն է նման դաշտ մտնում։

-Դա Ձեր անձնակա՞ն կարծիքն է։

-Իմ՝ որպես լրագրողի, նաև լրագրողական համայնքից շատերի, որովհետև մեր պատերացմամբ՝ խոսնակի գործառույթը ընդամենը ինֆորմացիա փոխանցելն է և իր գերատեսչության, իր ղեկավարի ու լրատվամիջոցների միջև կապ հաստատելը, այլ ոչ թե քաղաքական կամ իրավական գնահատականներ հնչեցնելը։

-Խոսնակները տարբեր են լինում, ամեն խոսնակ իր գործելաոճն ունի։ Բայց, էլի եմ ասում, այն, որ թեկուզ լրատվական դաշտում նույն ձեր լրատվամիջոցն, օրինակ, ինչպես Դուք ասացիք՝ զարմանում եք, որ նման գրառումների եք ականատես լինում, ես էլի եմ ասում՝ նորմալ է։ Ես, ամեն դեպքում, չեմ կարող չհարգել նաև դիմացինի կարծիքը, այդ թվում՝ Ձեր կարծիքը կամ որևիցէ մեկի կարծիքը։

-Մի բան հստակեցնենք՝ Դուք մի կողմից հայտարարում եք, որ Ձեր գրառումները վարչապետի հետ համաձայնեցված են, մյուս կողմից էլ հայտարարում եք, որ եթե դատի դատ, թող Ձեզ դատի տան։ Հիմա սա վարչապետի՞ խոսքն է, որը փոխանցել է իր խոսնակը, թե՞ խոսնակի անձնական տեսակետն է։

-Ես հանդես եմ գալիս որպես վարչապետի մամուլի խոսնակ, և, էլի եմ ուզում ասել, որ, որպես վարչապետի մամուլի խոսնակ, եթե պարզվի, որ իմ հայտարարությունների մեջ կան նույն անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտող դրույթներ և այլն, ես պատրաստ եմ կրել դրա պատասխանատվությունը։