Ռուսաստանում ձերբակալվել է 40 տոննա մաքսանենգ սիգարետ, որը տարվել է Հայաստանից
Ռուսաստանում, ըստ «Բոյլերնայա» տելեգրամ ալիքի փոխանցման, ապրիլի քսանհինգին ձերբակալվել է տրանզիտային օդանավ, որում եղել է 40 տոննա մաքսանենգ սիգարետ։ Ըստ հրապարակման, ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 2700 տուփ մաքսանենգ սիգարետ հայկական ծագման ապրանքանիշների պատկանող, հայկական ակցիզներով։ Ինքնաթիռը պետք է մեկներ Երեւանից Աֆղանստան, կայանելով Կրասնոդարում եւ Դուշանբեում։ Նույն հրապարակման համաձայն ձերբակալված օդանավը, որով տեղափոխվել է մաքսանենգ ծխախոտը եղել է ԱԻՆ-ին պատկանող։ Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ եւ 2018 թվականին Հայաստանից տարված 35 հազար տուփ մաքսանենգ ծխախոտ է հայտնաբերվել։

















































