100 000 ռուբլի գնով վաճառքի է հանվել բելգիական շուկայի համար նախատեսված և դիզելային շարժիչով «Վոլգա» մակնիշի ավտոմեքենա (լուսանկարներ)
Համացանցում հայտարարություն է տարածվել Բելգիայի շուկայի համար նախատեսված 1979 թվականի արտադրության ГАЗ-24-77 «Волга» մակնիշի մեքենայի վաճառքի մասին: Այս մասին տեղեկացնում է motor.ru կայքը:
Մեքենան համալրված է Peugeot տուրբոդիզելով, որը տեղադրվում է նաև 504 մոդելի վրա:
Վաճառքի հանված մեքենան շատ վատ վիճակում է և սարքին չէ, այդ իսկ պատճառով, չնայած դրա հազվագյուտ լինելուն, գինն ընդամենը 100 000 ռուբլի է (660 000 դրամ): Հայտարարության հեղինակը նշել է, որ մեքենան հայրենիք է վերադարձել արտադրությունից ընդամենը 5 տարի անց` 1984 թվականին: Համալրված է 2,1 լիտր ծավալով և 62 ձիաուժ հզորությամբ Peugeot Indenor XDP շարժիչով:
Չնայած Peugeot 504-ի տուրբոդիզելի հուսալիությանը՝ ԽՍՀՄ-ում դրա սպասարկման հետ դժվարություններ էին առաջանում` օրիգինալ պահեստամասերի պակասի պատճառով: Այդ իսկ պատճառով ԽՍՀՄ-ում այն փոխում էին հայրենական բենզինային ЗМЗ-24-ով:
Արտասահմանյան «Վոլգան» ստացել է բարելավված ինտերիեր` կաշվե նստատեղերով սրահ:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից