Ոստիկանությունը փորձում է հերքել անհերքելին
Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 29–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, եւ ոչ մի խոսք այն մասին, որ մոտ հինգ հարյուր հոգի ներխուժել են հիվանդանոց եւ ծանր մարմնական վնասվածքներ հասցնել այնտեղ օգնություն ստացող երկու հոգու:
«Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը:
Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է Ահարոնյանը, փորձելով հերքել անհերքելին:
Իրականությունն այն է, որ հարձակում հիվանդանոցի վրա եղել է, ինչն ամենակարեւորն է, բացի այդ, երկու հոգի ենթարկվել է հարձակման եւ կյանքի համար վտանգավոր վնասվածքներ ստացել:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, չգիտես ինչու, որեւէ բառ չի գրել կատարված վենդետային հարձակման մասին:
Top-News.am

















































