Սերժ Սարգսյանի այցը ԱԺ «իրավիճակ» է փոխել. Փաշինյանի փիարը չստացվե՞ց
«Հրապարակ» թերթը գրում է. «Քննիչ հանձնաժողովում կարծես ինչ-որ բան այն չէ՝ իմքայլականների «փուշը» մի տեսակ թողել է, չկա «աղջիկ վախտվա էնտուզիազմը»․ ճի՞շտ ենք նկատել՝ հարցրինք ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամին։
«Կա նման բան՝ երեւի պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ հանձնաժողով գալով։ Հույսներն այն էր, որ չի գա, ու «գործունեության լայն դաշտ կբացվի իրենց համար», ինչպես ասում են` «իրավիճակ ա փոխվել»։
Ի դեպ, երեկ քննիչ հանձնաժողով եկած Լեւոն Մնացականյանը պետք է Սերժից առաջ գար՝ ըստ նախնական ցուցակի։ Իսկ Սերժ Սարգսյանը պետք է հանձնաժողով գար ամենավերջում, բայց որոշեցին հետուառաջ անել»: Ինչո՞ւ։ «Կդժվարանամ ասել՝ երեւի ցանկանում էին Նիկոլ Փաշինյանի համար փիար ապահովել, այլ բան ստացվեց»:
Հաջորդը կանչելու եք ԼՂ նախագահ Բակո Սահակյանի՞ն։ «Դեռ որոշված չէ»: Կգա՞ Բակո Սահակյանը՝ հարցրինք ղարաբաղյան մեր աղբյուրին։ «Կարծում եմ` որեւէ իմաստ չկա իրեն հրավիրելու»: Սերժ Սարգսյանին հրավիրում են, իրեն էլ կարող են հրավիրել։ «Սերժ Սարգսյանը Գերագույն գլխավոր հրամանատարն էր, ինքն էր ի պաշտոնե պատասխանատուն»:
Եթե հրավիրեն, կասի` ո՞չ։ «Կդժվարանամ ասել, պարզապես հրավիրելու իմաստն է անհասկանալի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է