Վերելակների մրցույթը շահելու է Սամվել Ալեքսանյանը, անգամ գիտեմ, որ վերելակները բերվելու են Թուրքիայից.Թեհմինա Վարդանյան
Արդեն մամուլում նշվում է, որ Սամվել Ալեքսանյանն է շահելու վերելակների մցրույթը, այսինքն իրեն է խոստացված: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ նշեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
«Ես նույնիսկ գիտեմ, թե որտեղից են բերվելու այդ վերելակները՝ Թուրքիայից»,-ասաց նա:
Ի պատասխան Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Եթե այդքան տեղյակ եք, կարծում եմ՝ դուք էլ այդ գործի մեջ խառն եք: Ես ոչ մի տեղեկություն չունեմ: Ընդհանրապես որեւէ տենդերի հետ կապված որեւէ տեղեկություն չունեմ: Պարզ, բաց մրցույթ է լինում, մասնակցում են հաղթում են: Պողոս Պողոսյանն է, Փիլիպոս Փիլիպոսյանն է, թե ով է, ինձ դա չի հետաքրքրում: Ինձ հետաքրքրում է վերջնական արդյունքը»:
Թեհմինա Վարդանյանն էլ արձագանքեց. «Դուք լղոզելու նուրբ արվեստին եք տիրապետում»:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս