2020-ին ՀՆԱ-ն կնվազի 2 տոկոսով․ Ջանջուղազյանը բացասական տնտեսական զարգացումներ է կանխատեսում
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով կառավարությունը «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծ է մշակել։
«Համաճարակի ազդեցություն պատճառով գործընկեր երկրներում և միություններում տնտեսական աճը դանդաղում է, համաշխարհային տնտեսության անկում է կանխատեսվում, որից ՀՀ տնտեսությունն անհաղորդ չի կարող մնալ», - նախագծի զեկուցման ժամանակ ԱԺ արտահերթ նիստում ասաց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նախարարն ասաց, որ ենթադրվում է, որ մեր երկրում տնտեսական ազդեցությունը կլինի արտահանման կրճատման դրսևորումների տեսքով, դրամական փոխանցումների ներհոսքը կնվազի։

















































