Ապրիլյանի պատերազմի ժամանակ կորցրել ենք 400 հեկտար. Լեւոն Մնացականյան (տեսանյութ)
2016 թվականի ապրիլյանի պատերազմի ժամանակ հայկական կողմը կորցրել է 400 հեկտար։ Այս մասին այսօր՝ ապրիլի 27-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՀ ոստիկանապետ Լեւոն Մնացականյանը։
Նշենք, որ ապրիլյան գործողությունների ժամանակ Մնացականյանը զբաղեցրել է ՊԲ հրամանատարի պաշտոնը։
Մնացականյանը հայտնեց, որ ապրիլի 2-ից մինչեւ ապրիլի 5-ը հայկական կողմը 100-ից ավելի զոհ չի ունեցել. « Ունեցել ենք 75 զոհ, որից 35-ը եղել են ժամկետային զինծառայող»։
Հարցին՝ արդյոք իր մասով բացթողում եղե՞լ է, Մնացականյանը պատասխանեց. «Իմ մասով կա բացթողում, նոր հրամանատարը հաշվի է առնելու»։
«Ես տվել եմ բոլորի հարցերի պատասխանները, որը հուզել է հանձնաժողովի անդամներին։ Ցանկացած հարց ստացել է իր պատասխանը։ Պատասխանները եղել են անմիջական, եղել ենք անկեղծ։ Ներկայացրել եմ այն իրականությունը, որը եղել է ապրիլյանի ժամանակաշրջանում։ Պաշտպանության բանակը, միանշանակ, կատարել է իր առջեւ դրված խնդիրը, հաղթանակել է։ Այն թերությունները, որոնք կան… իհարկե, ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անենք, այնքան անելիքներն ավելի շատ են եւ ՊԲ-ն այդ ուղղությամբ աշխատում է»,- ասաց Լեւոն Մնացականյանը։
Հարցին՝ արդյոք երկրում ներքին դավադրության մասին խոսք կարո՞ղ էր գնալ, Մնացականյանն ասաց՝ ոչ։
Հարցին՝ արդյոք այդ գործողությունների ժամանակաշրջանում «ճակատագրական սխալ» արվե՞լ է, Մնացականյանն ասաց. «Եթե մենք ասում ենք՝ խնդիրը կատարել ենք, ի՞նչ ճակատագրական սխալի մասին է խոսքը»։
Մնացականյանը հայտնեց, որ ապրիլյան պատերազմի վերաբերյալ կա վերլուծական, սակայն չի հանրայնացվել։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս