Երեւանի ավագանու հերթական նիստը կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում
Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման անհրաժեշտությունը՝ Երեւանի ավագանու ապրիլի 28-ի նիստը եւս կանցկացվի քաղաքապետարանի ճեմասրահում:
Նիստի անցկացման համար ապահովված կլինեն տեխնիկական անհրաժեշտ պայմաններն ու համապատասխան հակահամաճարակային միջոցառումները: Լրագրող գործընկերներին կրկին խնդրում ենք նիստը լուսաբանել առանց քաղաքապետարանի շենք այցելելու՝ առցանց հեռարձակման միջոցով:
Բացի առցանց ուղիղ հեռարձակումից, նիստի ավարտից հետո ցանցում առկա կլինի նիստի տեսագրությունը:

















































