Պոպուլիստական իշխանության համար նվեր եք արել. Արա Վարդանյան
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլորով դրիք պապիկին սարքեցիք համացանցի աստղ և հենց որ Նիկոլը օգտվեց ձեր իսկ սարքած փուչիկից, սկսեցիք ասել, որ սաղ սարքած է։ Այո, սարքած է, բայց սարքողը դուք եք։ Պոպուլիստական իշխանության համար նվեր եք արել, հիմա էլ բողոքում եք։
Հ.Գ. վաղը փորձի համար բոլորով տարածեք մի փողոցային շան նկար և գրեք սրտաճմլիկ բաներ։ Որևէ մեկը կասկածու՞մ է, թե ուր է հայտնվելու այդ շունը մյուս օրը. Իհարկե Նիկոլի տանը»։

















































