Թանկյանի և Փաշինյանի հեղինակած «Հայաստան» երգի ողջ հասույթը կուղղվի «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերին
Աշխարհահռչակ ռոք երգիչ Սերժ Թանկյանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հայաստան» երգը նվիրված է հայոց հաղթական ոգուն և ներկայացնում է մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Այս մասին հայտնում են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից։
«Մեր ցանկությունն է համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի նա էլ իր հերթին այն փոխանցի աշխարհին», - նշել է Սերժ Թանկյանը:
Երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է «Իմ քայլը» հիմնադրամի՝ հանրային առողջության, կրթության ու մշակույթի, սոցիալական բարեկեցության, բնապահպանության ոլորտներում իրականացվող ծրագրերին:
COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնությունները այս պահի դրությամբ ներառում են պարենային և պաշտպանական միջոցների փաթեթների տրամարդում Հայաստանի տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերին, կենսական բժշկական պարագաների (դիմանկներ, ձեռնոցներ, մեկուսիչ արտահագուստ և այլ անհատական պաշտպանության միջոցներ) ձեռքբերում բժշկական և այլ առաջին օգնության խմբերի համար, համակարգիչների և պլանշետների ձեռքբերում և բաշխում մարզերի ամենախոցելի ընտանիքների դպրոցականներին՝ ապահովելով հասանելիություն հեռեվար կրթությանը:
«Իմ քայլը» հիմնադրամի գործունեությանն ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։
Տեսահոլովակը կարող եք դիտել ստորև:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս