«Ռեալում» Ռոնալդուին համոզում են հետ կանգնել թիմից հեռանալու որոշումից
Մադրիդի «Ռեալը» ջանք չի խնայի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին թիմում պահելու համար, հաղորդում է Marca-ն:
Իսպանական թերթը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հարկերից խուսափելու մեջ մեղադրվող 32-ամյա ֆուտբոլիստը մտադիր է հեռանալ Արքայական ակումբից, եւ իր որոշման մասին արդեն հայտնել է «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին:
Ռոնալդուն նման որոշում էր կայացրել Իսպանիայի դատախազության՝ իրեն ներկայացված մեղադրանքի պատճառով եւ տրամադրված է վճռական:
«Ռեալն» աջակցություն է հայտնել պորտուգալացի հարձակվողին եւ նրան համոզում է փոխել որոշումը: Նշվում է, որ եթե Ռոնալդուն հեռանա, ապա կարող է հայտնվել իր նախկին ակումբ «Մանչեսթեր Յունայթեդում» կամ ֆրանսիական ՊՍԺ-ում:
Հիշեցնենք, որ Իսպանիայի դատախազության ներկայացրած մեղադրանքում նշվում է, որ Պորտուգալիայի հավաքականի ավագը խուսափել է 14,5 միլիոն եվրոյի հարկ վճարելուց: Ռոնալդուն մեղադրվում է 2011-2014 թվականներին իր իմիջային իրավունքի վաճառքից ստացված գումարից հարկերն ամբողջությամբ չվճարելու մեջ: Դրա համար ֆուտբոլիստը 2010 թվականին ստեղծել է հասարակական կազմակերպություն:


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 209 քրեական վարույթ