ԱՄՆ դեսպանատունը «հիշում ու հարգանքի տուրք է մատուցում Մեծ Եղեռնի տառապանքներով անցածներին»
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հիշում ու հարգանքի տուրք է մատուցում ավելի քան մեկ դար առաջ Մեծ Եղեռնի տառապանքներով անցածներին: Այս մասին ասված է Ինստագրամում դեսպանության հրապարակած հաղորդագրությունում:
Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը ծաղկեպսակ է ուղարկել Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

















































