Ցեղասպանություն չէր լինի, եթե
Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի օրը, անսովոր եւ աննախադեպ պայմաններում հարգելով զոհերի հիշատակի օրը, պետք է անպայման մի կարեւոր եզրահանգում անենք.
Ցեղասպանություն չէր լինի, եթե ունենայինք անկախ պետություն:
Մեր խնդիրների մի մասը կկարգավորվի, եթե մենք վերջապես հասկանանք, թե ինչ է պետությունը: Իսկ երբ հասկանանք, պետությանն էլ կսկսենք լուրջ վերաբերվել եւ կոպիտ վրիպումներ թույլ չէինք տա:
Եթե մենք վերջապես հասկանանք, որ ցեղասպանության կանխարգելման թիվ մեկ երաշխիքն անկախ պետությունն է, ապա Արցախի հարցում էլ մեր բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումը կլինի զերծ ավելորդ արկածախնդրությունից եւ պարտվողականությունից:
Ցեղասպանություն չէր լինի, եթե մենք ունենայինք պետություն:
Top-News.am

















































