Ամերիկացի խարդախի ավտոմեքենաների հավաքածուն աճուրդի կհանեն
Ամերիկյան Interlogic Outsourcing Inc ընկերության նախկին սեփականատեր, իսկ այժմ միլիոնավոր դոլարների խարդախության մեջ մեղադրվող Նաջիբ Խանի ավտոմեքենաների հավաքածուն աճուրդի է հանվել: Նրա հավաքածուում կան տարբեր ժամանակաշրջանների 240 հազվագյուտ եւ թանկարժեք մեքենաներ:
Խանին հաջողվել է հավաքել հազվագյուտ նմուշներ: Օրինակ՝ 1917-ի Hudson, որը 20-ականների մրցարշավային մեքենա է, երկու Tatra՝ 1948-ի T87 եւ 1963-ի 2-603, 1927-ի Bugatti Type 35 եւ նույնիսկ 1936-ի White Model Model 706 Glacier զբոսաշրջային ավտոբուս: Ավելի ուշ շրջանի մեքենաներից կա 1955-ի Mercedes-Benz SL Gullwing, 1952-ի Ferrari 225 S Berlinetta, 1935-ի Auburn 851 եւ 1953-ի Fiat 8V, հայտնում է Motor-ը:
Ամերիկյան դասական ավտոմեքենաները ներկայացված են հանրահայտ նմուշներով, ինչպիսիք են՝ DeLorean DMC-12-ը եւ Ford Roadster-ը, իտալական միանգամից մի քանի Ferrari-ները: Հավաքածուն ներառում է նաեւ ռազմական ավտոմեքենաներ, այդ թվում`1927-ի M274 A5 1/2 Ton 4x4 Mule: Նույն հավաքածուում կա նաեւ ոստիկանական ավտոմեքենա՝ Subaru 360-ի բազայի վրա:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից