Ռուսաստանաբնակ գործարար Ալբերտ Ավդոլյանը գնել է աշխարհում ածխի խոշորագույն հանքավայրերից մեկը
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ալբերտ Ավդոլյանի «Ա-Պրոպերտի» («А-Проперти») ընկերությունը Ռուսաստանի առաջատար «Մեչել» («Мечел») հանքարդյունաբերական ընկերությունից ձեռք է բերել Յակուտիայում գտնվող Էլգայի ածխահանքը: Այս մասին տեղեկացնում է vedomosti.ru կայքը:
Ալբերտ Ավդոլյանի «Ա-Պրոպերտի» ընկերության կառույցները ձեռք են բերել «Էլգա ճանապարհ» («Эльга-дорога»), «Մեչել Տրանս Արևելք» («Мечел Транс Восток») և «Էլգաածուխ» («Эльгауголь») ՍՊԸ-ների 51%-ը 89 միլիարդ ռուբլիով` ներառյալ արժեթղթերի հսկիչ փաթեթի համար պարգևը: Գնորդը նաև ամբողջությամբ մարել է «Մեչել»-ի՝ ВЭБ.РФ-ին ունեցած 107 մլն դոլարի պարտքը:
Ողջունելով գործարքը՝ Ալբերտ Ավդոլյանը հայտարարել է, որ այն կդառնա Յակուտսկի վառելիքաէներգետիկ ընկերությունը ներառող արդյունաբերական կլաստերի ձևավորման առաջին փուլը:
Էլգայի ածխահանքը խոշորագույններից մեկն է աշխարհում, դրա պաշարները, ըստ գնահատականների, հասնում են 2,2 միլիարդ տոննայի:
Ալբերտ Ավդոլյանն ու նրա գործընկեր Սերգեյ Ադոնևը Յակուտիայում արդյունաբերական կլաստեր ստեղծելու մասշտաբային ծրագիր ունեն, որը պետք է ներառի Յակուտսկի վառելիքաէներգետիկ ընկերությունը, Օգոջինյան ածխային նախագիծը և Հեռավոր Արևելքի Վերա նավահանգիստը:
Ալբերտ Ավդոլյանը 800 միլիոն դոլար ունեցվածքով Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների ցանկում զբաղեցնում է 113-րդ հորիզոնականը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ