Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին

Դավիթ Շահնազարյան․ Կատարվում է հանցագործություն․ Լավրովը բացահայտեց «Փաշինյանի կետը»

Yerevan.Today-ի «Խոսքի ազատություն» հաղորդման հյուրը քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանն է։ Զրուցել վերջին օրերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մի քանի ուղիղ եթերների, երկրի ներսում մթնոլորտի վատթարացման, ղարաբաղյան բանակցությունների հիմքում փուլային տարբերակի, ստեղծված իրավիճակից ելքերի մասին։

Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել տեսանյութում և «5-րդ ալիք» հեռուստաընկերության եթերում, իսկ ստորև մեջբերում ենք հատվածներ Դավիթ Շահնազարյանի պատասխաններից։

Ավելի քան վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը նայել է Սերժ Սարգսյանի մասնակցությամբ հինգ ժամ տևած նիստը, որտեղ Սերժ Սարգսյանը մաստեր կլաս է ցույց տվել և բացահայտել այդ քննիչ հանձնաժողովի ողորմելի վիճակը։ Եվ դա Փաշինյանին հունից հանել է։

Փաշինյանն ակնհայտորեն հասկանում է, որ ինքը տապալվել է այս համավարակի հետ կապված բոլոր ուղղություններով, նրա ջղաձգիգ եթերները դրա հետ են կապված։

Փաշինյանն արդեն երկու տարի է՝ իր խայտառակությունները թաքցնում է իր մյուս խայտառակությունների տակ․ ասում են, չէ՞, որ հանցագործները նոր դիակները թաքցնում են հին դիակների տակ։

Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել էր, որ ինքն այն կետից չի տանում բանակցությունները, ինչ թողել է նախկին իշխանությունը։ Լավրովը, ըստ էության, բացահայտեց Փաշինյանի կետը, նա ասաց, որ կա փաստաթուղթ, որը սեղանին է դրվել 2019 թվականի ապրիլի 16-ին և հիմա գնում են այդ փաստաթղթի ստորագրմանը։ Երկու տարի շարունակ իշխանությունները ստել են, առաջին դեպքում վարչապետը, երկրորդ դեպքում՝ արտաքին գործերի նախարարը։

Ես բազմիցս ասել եմ, որ կատարվել է հանցագործություն Արցախի դեմ, որ Փաշինյանը սպասարկում է արտաքին ուժերի՝ Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։

Ես ասել եմ, որ բանակցություններն ընդանում են տարածքային խոստումների դիմաց։ Դա քննարկվում է անցյալ տարվա ապրիլի 15-ից։ Զոհրաբ Մնացականյանը Լավրովին չհերքեց, չասեց, որ փուլային տարբերակ չկա, նույնսիկ չասեց, որ փաստաթուղթ էլ չկա։ Լավրովը բացահայտել է այն, ինչ կա։

Նախորդ տարի հունվարի 16-ին Փարիզում տեղի է ունեցել հանդիպում, որտեղ պայմանավորվել են, որ պետք է լինի այսպես կոչված՝ խաղաղության նախաձեռնությունը, որ Հայաստանի հանրությանը պետք է պատրաստեն այն խաղաղությանը ինչի մասին Մամեդյարովն ասել էր։ Այսինքն, Ադրբեջանի կազմում է լինելու, անվտանգության երաշխիքներ․․․ Դրանից հետո հիշենք՝ ինչ հանդիպումներ են եղել՝ 2019թ․ ապրիլի 5-ին Մոսկվայում, դրանից հետո Վաշինգտոնում հունիսի 4-ին, Նյու-Յորքում սեպտեմբերի 24-ին, Բրատիսլավայում դեկտեմբերի 4-ին, և այս տարի եռօրյա «մարաթոնը» Ժնևում։ Այս ամբողջ ընթացքում քննարկվել է հենց այս փաստաթուղթը, որովհետև եռանախագահողների հայտարարությանը եթե հետևենք, հենց դա է․․․

Իսկ այս ընթացքում Փաշինյանը շարունակել է անընդհատ ստել և ըստ էության՝ ոչինչ էլ չհերքել, ավելին՝ երեկվա հայտարարությունը, որ եղավ հնգյակի ոչ միայն եռանախագահողների այլ նաև ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների, այնտեղ ի՞նչն էր կարևոր, կորոնավիրուսի հետ ապված խնդիրները կային, բայց այն, որ ասվում էր, որ մենք շարունակում ենք գնալ լուծման, լուծման պրոցեսի մեջ ենք։ Երկու անգամ Ժնևից հետո այդ հայտարարությունն օգտագործվել էր։ Այստեղ կարող է պատահել, չեմ բացառում, որ այս համավարակի հետ կապված Ադրբեջանը փորձի ննոր զինադադարի պայմանագիր կնքել արդեն երկկողմանի՝ օգտվելով առիթից։

Այն ինչ ասել է Լավորվը, սա Ռուսաստանի կարծիքը չէ, սա երեք համանախագաոհղների կարծիքն է։ Կա մի ուշագրավ փաստաթուղթ, հունվարի 8-ին՝ Փարիզում, Ֆրանսիայի սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ֆրանսիացի համանախագահը ներկայցրել է զեկույց ԼՂ-ի խնդրի վերբերյալ, և այդ զեկույցը հայտնվել է ժնևյան հանդիպումից մի քանի օր հետո, եթե չեմ սխալվում՝ փետրվարի 4-ին։ Այնտեղ նա ասում է այն, ինչ ասել է Լավրովը։ Այնեղ նա ասում է, որ երեք համանախագահողները, չնայած աշխարհաքաղաքական այս վիճակին, շատ սերտորեն իրար հետ համագործակցում են, և շա հետաքրիքր է ֆրանսիացի համանախագահը հայտն ում է, որ 16 թվականի պատերազմը սկսել է Ադրբեջանը։

Ե՛վ Բակո Սահակյանը, և՛ Արայիկ Հարությունյանը նույն սխալն են գործել, երկուսն էլ հավատեցել են Նիկոլ Փաշինյանին։

Գոյություն ունի իրադարձությունների զարգացման երեք սցենար։ Երկու շատ վատ սցենար և մեկ սցենար, որը կարող է մի փոքր շանս առաջացնել։

Փաշինյանը ստորագրում է Լավրովի ասած փաստաթուղթը։
Փաշինյանը հրաժարվում է ստորագրել, մեղքը բարդում է Արցախի վրա․ բայց սա չի ստացվի, որովհետև Փաշինյանը բազմիցս ասել է, որ Արցաի և ՀՀ դիրքորոշումը նույնն է։ Լավրովն ասել է՝ հերիք է մեզ մի բան ասես, ժողովրդին այլ բան։ Եթե հրաժարվում է, դա նույնքան ծանր հետևանք է ունենում։
Դա փաշինյանի անհապաղ հրաժարականն է։