Բրեդ Փիթը «Մի քիչ լավ նորություններ» հաղորդման շրջանակում հանդես է եկել որպես «օդերևութաբան» (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը դերասան և ռեժիսոր Ջոն Կրասինսկիի «Մի քիչ լավ նորություններ» յութուբյան հաղորդման շրջանակում հանդես է եկել որպես «օդերևութաբան»։
Հաղորդման մեջ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի աստղը դուրս է գալիս իր տան պատշգամբ և պատասխանում հաղորդավարի այն հարցին, թե ինչ եղանակ է դրսում։
«Լավ եղանակ է թվում»,- պատասխանում է Փիթը։
Աղբյուրը նկատում է, որ միայն լավ լուրեր հայտնող հաղորդման մեջ Փիթի հայտնվելն անսպասելի էր դիտողների համար։
Առայժմ թողարկվել է «Մի քիչ լավ նորություններ»-ի չորս թողարկում, սակայն Կրասինսկիի պաշտոնական յութուբյան ալիքն արդեն ունի ավելի քան երկու միլիոն բաժանորդ:
Ավելի վաղ Կրասինսկիի՝ շրջանավարտներին նվիրված հաղորդմանը միացել են երգիչներ Բիլի Այլիշը և նրա եղբայրը, Ջոնաս եղբայրները և Chance the Rapper-ը, ինչպես նաև դերասան Ռեյն Ուիլսոնը։
Բիլի Այլիշն ուսանողներին նվիրել է իր հայտնի Bad Guy հիթը։ Ջոնաս եղբայրներն ավարտական երեկույթին միացել են համապատասխան կոստյումներով․ նրանք շրջանավարտների համար կատարել են Sucker երգը։ Chance the Rapper անունով հայտնի ռեփ կատարողը երգել է All We Got երգը։
Շրջանավարտները սոցցանցերում շնորհակալություն են հայտնել դերասանին վիրուալ ավարտական երեկոյի համար՝ տեղադրելով իրենց լուսանկարները։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից