Լուկաշենկոն երկրի բնակչությանը կոչ է արել կորոնավիրուսից արևի լույսով և թարմ օդով բուժվել (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի բնակչությանն առաջարկել է կորոնավիրուսի համավարակից արևի լույսով և թարմ օդով բուժվել․ պետության ղեկավարի կարծիքով՝ բելառուսները չպետք է բնակարանային «դիակիզարաններում» մեկուսացվեն, հայտնում է rubaltic.ru կայքը։
«Ինձ բժիշկներն ասել են, որ վիրուսն ուլտրամանուշակագույն լույսի ներքո մահանում է։ Ուրեմն ինչո՞ւ ենք մարդկանց այդ «դիակիզարաններում» փակում․․․ Իսկ 20-հարկանի շենքերում մարդ ինչպե՞ս դիմանա»,- նշել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ կորոնավիրուսից և նման այլ վարակներից ավելի քիչ մարդ է մահանում, քան սրտանոթային, օնկոլոգիական հիվանդություններից կամ շաքարային դիաբետից։
«Ամողջ աշխարհում, հատկապես՝ Ռուսաստանում, ծիծաղում են ինձ վրա․․․ծաղրում են, թե Լուկաշենկոն ասում է Բելառուսում կորոնավիրուսից որևէ մեկը չի մահացել․․․Եվս մեկ անգամ կրկնում եմ, կորոնավիրուսից անգամ Մոգիլյովի մարզում որևէ մեկը չի մահացել։ Բոլորը քրոնիկ հիվանդություններից են մահանում, իսկ ցանկացած վիրուս թույլերին և դիմադրողականություն չունեցողներին է հարվածում․․ հենց դա նկատի ունեի»,- մեջբերվում են նախագահի խոսքերը։


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս