Հ1-ի լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանն ազատվել է պաշտոնից
Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ իրենց դիմումների համաձայն՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանը և հեռուստաընկերության պրոդյուսեր Վարդան Հակոբյանը։
Լրատվական ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենի տեղակալ Ռուբեն Շահինյանը։
Հայտարարությամբ խորհուրդն ափսոսանք է հայտնել վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով ՀԸ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը երեկ աշխատանքից ազատման դիմում գրեց:
Խորհուրդը գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական հարցերով տնօրենի տեղակալ Արմեն Սարգսյանին։ Առաջիկայում կհայտարարվի մրցույթ այս պաշտոնի համար:

















































