Ի՞նչ եք շահում, երբ 88-ամյա հիվանդ մարդու մահը վերագրում եք կորոնավիրուսին
Տարօրինակ ժամանակները շարունակվում են: Շարունակվում է նաեւ հարցեր առաջացնող վիճակագրության հրապարակումը: Պարզվում է, որ կորոնավիրուսից եւս երկու մարդ է մահացել: Մեկը 66 մեկը 88 տարեկան:
Երկուսն էլ ունեցել են կյանքի համար անհամատեղելի մի շարք հիվանդություններ, այսուհանդերձ, պնդում են, որ նրանք մահացել են կորոնավիրուսից: Ի՞նչ է շահում Հայաստանը նման վիճակագրությունից՝ դժվար է ասել: Ավելի դժվար է ասել, թե ով է այս ամենի հետեւում կանգնած:
Ակնհայտ է միայն, որ նման վիճակագրությունը գցում է Հայաստանի վարկանիշը: Հետագայում, երբ այս խելահեղությունն ավարտվի, զբոսաշրջիկները հիշելու են, որ Հայաստանում շատ մարդ է մահացել, իսկ Վրաստանում՝ շատ քիչ:
Ավելին, արդեն «Եվրանյուզը» ռեպորտաժ է հրապարակում Հայաստանի մասին այն վերնագրելով՝ Հայաստանի փլուզված հույսերը: Ի՞նչ եք շահում անհեթեթ վիճակագրությամբ: Փորձեք հասկանալ:
Top-News.am

















































