«ԲԴԽ-ն վիրավորանքը վիրավորանքից հետեւից կուլ է տալիս»
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակնօրյա իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել էր նաեւ դատավորներին եւ Սահմանադրական դատարանին՝ նշելով, թե «վնգստացող» դատավորների հերթն էլ է գալու, որոնք «վեշերը» պետք է հավաքեն եւ գնան»:
Անդրադառնալով վերոնշյալին՝ ԱԺ«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն ընդգծեց, որ քաղաքական իշխանության ներկայացուցիչները, հատկապես դատական իշխանության որեւէ ներկայացուցչի վերաբերյալ, եթե ընդհանուր հայտարարություններ են անում, պետք է դրսեւորեն չափավոր զգուշավորություն:
«Բարձրագույն դատական խորհուրդ կա, որը եթե այսօր կամ վաղն այդ հայտարարություններին չարձագանքի, մենք բավարար հիմքեր կունենանք կասկածելու, որ ԲԴԽ-ն իր սահմանադրական պարտականությունները չի կատարում: Եթե կան նման դատավորներ, ապա ԲԴԽ-ն ունի նման գործառույթներ, եւ այդ անձինք օր առաջ պետք է հեռացվեն դատական համակարգից:
Եթե երկու տարի անցել է, եւ ոչ ԲԴԽ-ն, ոչ Արդարադատության նախարարությունն իր իրավասության շրջանակներում գործընթացներ չի կազմակերպում, որպեսզի այդ դատավորներին հանեն դատական իշխանությունից, ապա կրկին բավարար հիմքեր ունենք կասկածելու, որ այդ ամենն ասվում է՝ պարզապես ասելու համար:
ԲԴԽ-ն վիրավորանքը վիրավորանքի հետեւից կուլ է տալիս եւ որեւէ գործընթաց չի սկսում ու գործադիրի ղեկավարությանն ասի, որ դատարանների հիմնական թիկունքը դատավորների հարգանքն է, նրանց վստահությունը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է