Նադեժդա Բաբկինայի երիտասարդ ամուսինը պատմել է նրա վիճակի մասին
Նադեժդա Բաբկինայի երիտասարդ ամուսինը՝ Եվգենի Գոռը, առաջին անգամ պատմել է արտիստի առողջական վիճակի մասին։ Նա Instagram-յան էջում մեծ սրտիկի տեսքով պատկեր է հրապարակել եւ երգրչուհու երկրպագուներին հայտնել՝ ինչու է ամբողջ ընթացքում լռություն պահպանել։ Նրա խոսքով՝ հիմա արդեն ամենասարսափելին անցյալում է։
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում բոլորս՝ մտերիմները, հարազատները, ընկերները, բժիշկներն ու ընթերցողները, անհանգստանում ենք Նադեժդայի համար։ Իրավիճակը բարդ էր։ Նա խելացի է եւ հաղթահարել է ամեն ինչ։ Այս ամբողջ շաբաթվա ընթացքում նա գիտակցություն ունի, ինքնուրույն է, չի գտնվում վերակենդանացման բաժանմունքում, միացված չէ թոքերի արհեսատական օդափոխության սարքին եւ օգնող այլ միջոցների»,- հանրությանը դիմել է 40-ամյա արտիստը։
Եվգենին վստահեցրել է, որ իր սիրելին յուրաքանչյուր օր ուժ է հավաքում ու վերականգնվում։ «Առայժմ մենք շփվում ենք բժիշկների միջոցովմ քանի որ ամեն ինչ պետք է մանրէազերծ լինի, եւ հեռախոս չի թույլատրվում, այդ պատաճոռվ հենց թույլ տան, ոուրախությամբ կտեսագրեմ նրա ուղերձն ու կհրապարակեմ համացանցում»,- հայտնել է Գոռը։
Նա նաեւ բացատրել է իր լռությունը 70-ամյա Նադեժդա Բաբկինայի առողջական վիճակի վերաբերյալ. «Ես երկար ժամանակ այս մասին չեմ գրել, որպեսզի ամեն անհեթեթություն չհորինեին։ Բայց, ցավոք սրտի, որոշները սիրում են գումար աշխատել այսպիստի տխուր նորությունների միջոցով եւ այնքան բան են հորինել, որ Լյուիս Քերոլը հազիվ թե երազում տեսներ»։
Նադեժդա Բաբկինայի հոսպիտալացման մասին հայտնի է դարձել ապրիլի 6-ին. արտիստը հիվանդանոցում է հայտնվել ապրիլի 1-ին պնեւմոնիա ախտորոշմամբ եւ կորոնավիրոուսի կասկածով։ Բժիշկներն արհեստական կոմայի վիճակ էին առաջացրել՝ ապահովելու համար թոքերի արհեստական օդափոխության սարքի առավել արդյունավետ աշխատանքը։ Մի քանի օր առաջ նրան դուրս են բերել կոմայի վիճակից, սակայն աստղի թոքերի 60 տոկոսն ախտահարված է, բացասական դինամիկա չի արձանագրվել։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից