Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Ինչպես է պարետատունը թվային գործիքների միջոցով պարզում վարակակրի շփման շրջանակը

Պարետատունը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են վարակակրի շփման շրջանակը թվային գործիքների միջոցով պարզում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը տեսանյութում մանրամասն ներկայացնում է այն, անդրադառնալով նաեւ զանգերի միջոցով կոնտատկտավորների հետ շփման շրջանակը բացահայտելուն։

«Տվյալների հավաքագրումը 2 եղանակով է տեղի ունենում։ Առաջին՝ առողջապահական մարմինները հավաքագրում են տվյալներն անմիջապես շփվելով հիվանդների հետ եւ պարզելով բոլոր հնարավոր կոնտակտները, որոնք հիվանդն ունեցել է։ Երկրորդ խումբ հետարքրող տվյալները ստանում ենք բջջային օպերատորների կողմից, դրանք են հիվանդի ունեցած զանգերը վերջին շրջանում։ Զանգեր բովանդակությունը եւ տեւողությունը մեզ չի հետաքրքրում եւ այդ տվյալները չեն հավաքագրվում։ Տվյալները հավաքագրվում են էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի սերվերում, որոնք ամբողջությամբ պաշտպանված են եւ արտաքին ներգործության չեն կարող ենթարկվել։ Ունենալով զագերի շփման շրջանակը դրանք համադրվում են այդ անձի եւ զանգ կատարած անձանց տեղադիրքի տվյալները, որպեսզի պարզենք արդյոք այդ անձինք նույն տեղում գտնվել են, թե ոչ»,– նշում է Բադալյանը։

Նրա խոսքով՝ արդյունքում ստեղծվում է վարակակրի հետ շփված անձանց երկար ցուցակ. «Երկար ցուցակը կազմելուց հետո պարետատանը գործող Արտակարգ իրավիճակների նախարարության եւ Առողջապահության աշխատակիցներն այդ ցուցակով զանգեր են իրականացնում եւ կատարում են հարցազրույց։ Որոշվում է այդ մարդիկ ինքնամեկուսացման ենթակա՞ են, թե՞ ոչ։ Եթե ինքնամեկուսացման ենթակա է, իրենց հրահանգ է տրվում՝ ինքնամեկուսանալ»։

Նրա խոսքով՝ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով՝ ներդրվել է թվային ծրագիր, որի միջոցով հնարավորություն են ունենալու պոտենցիալ վարակակրի հետ շփված անձանց, որոնք ենթարկվում են ինքնամեկուսացման, վերահսկելու, նրանց հետ պարբերական շփումներ ունենալու, իմանալու նրանց առողջական վիճակի մասին, ինչպես նաեւ վերահսկել նրանց ելումուտը ինքնամեկուսացման վայրից. «Առաջին գործողությունը դա ԱԻՆ–ի եւ ԱՆ–ի աշխատակիցները, որոնք տեղակայված են պարետատանը, պարբերաբար հավաքագրում են տվյալներ, թարմացնում, լրացնում բացակա տվյալները, հարցնում առողջական վիճակի մասին, սննդի անհրաժեշտության մասին տվյալներ, ծայրահեղ դեպքերում, երբ սննդի անհրաժեշտություն կա, կամավորների կողմից կազմակերպվում է այդ սննդի առաքումը եւ այլն։ Հեռախոսի մասին տեղեկատվություն ենք հավաքագրում, ինտերնետի առկայության մասին, նաեւ հեռախոսի տըեսակի մասին, որպեսզի պարզենք, արդյոք ինքնամեկուսացված անձը հնարավորություն ունի այդ հաղորդագրությանը պատշաճ ձեւով պատասխանել։ Երկրորդ գործողությունը՝ պարբերաբար, ամենօրյա ռեժիմով, կարճ հաղորդագրություն է ուղարկվում ինքնամեկուսացված անձանց բջջային հեռախոսներին։ Դա վեբ ինտերֆեյսով կարճ հաղորդագրություն է, որի հղումով անցնում են այդ ինտերֆեյսին եւ պատասխանում առողջական վիճակի մասին հարցերին՝ ունե՞ն ջերմություն, թե՞ չէ, ախտանիշներ, թե՞ ոչ, որից հետո նաեւ ինքնալուսանկարվում են, որպեսզի մենք պարզենք արդյոք անձը ի՞նքն է լրացրել այդ տեղեկատվությունը, թե՞ ոչ, գտնվո՞ւմ է ինքնամեկուսացման վայրում, թե՞ ոչ։ Ինքնալուսանկարման պահին մենք նաեւ վերցնում ենք տեղեկատվություն իր գտնվելու վայրի մասին եւ համադրում նախապես վերցրած ինքնամեկուսացման վայրի տվյալների հետ եւ եթե դրանք չեն համնկնում իրար , ապա ավտոմատացված եղանակով հաղորդագրությունը փոխանցվում է ոստիկանությանը՝ հետագա գործողություններ իրականացնելու համար։ Ոստիկանությունը տարածքային ստորաբաժանումների միջոցով այդ պրոցես վերահսկում է, գնում է ինքնամեկուսացման հասեցե, ստուգում այդ մարդկանց առկայությունն այդ հասցեում, եթե չեն գտնվում այդ հասցում՝ տուգանվում են»։

Բադալյանի խոսքով՝ գործընթացի նպատակը հանրությանը պաշտպանելն է հնարավոր վարակի տարածումից։