Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The Atlantic Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ ԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուր Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ Քիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել է Սրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցի Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներ Ջեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիք Իրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղար Կործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում
ԱԺ մշտական հանձնաժողովներից 8-ը կնախագահեն «Քաղաքացիական պայմանագիր», 3-ը՝ «Ուժեղ Հայաստան», իսկ 1-ը «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչներըԱՄՆ-ն Ուկրաինային է տրամադրում հետախուզական տվյալներ՝ ՌԴ էներգետիկ օբյեկտներին հարվածելու համար. The AtlanticFirebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրըԱԺ-ում մեկնարկել է մշտական հանձնաժողովների նախագահների և նրանց տեղակալների ընտրության հարցըԱԺ-ում կձևավորվի պատգամավորական էթիկայի հանձնաժողով Ինձ համար Ինֆանտինոյի դարաշրջանն ավարտվել Փոթորիկը լուրջ խափանումներ է առաջացրել Չինաստանի արևելքումՄոլդովայի ԱԳՆ-ն Ռուսաստանից կանչել է իր դեսպանին՝ ԱԹՍ-ի ընկնելու պատճառովՍննդամթերքի առաքման ոլորտում վերահսկողությունը գոհացուցիչ արդյունք է գրանցել․ ՍԱՏՄՇահանե Մնացականյանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալՀայկ Առաքելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ«Ուժեղ Հայաստան» խմբակցության անունից պետք է հնչի ներողություն, հակառակ պարագայում դուք կիսում եք պատասխանատվությունը. Վահագն Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներինՎահան Միսակյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալԻսպանիայի Սեուտա քաղաքի մի քանի հազար բնակիչներ դուրս են եկել զանգվածային ցույցի«Մեքքայի համաձայնագիրը» վկայում է Վաշինգտոնի հանդեպ վստահության կորստի մասին. ԲաղայիԿայացավ «Արև Արենա» ամառային ճամբարի փակման արարողությունըՀայաստանում ամառային հանգիստը որքանո՞վ է հասանելի միջին ընտանիքինԹրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումըՍա ամենևին չի նշանակում, թե Արամ Վարդևանյանն ավելի կոնսենսուսային թեկնածու էր. Ռուբինյանը՝ ԱԺ փոխնախագահի ընտրության մասինՄեքքայում ստորագրված համատեղ պաշտպանության համաձայնագիրը տեխնիկապես համապատասխանում է ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածին. ՖիդանՄիջին նորոգման ծրագրի շրջանակում գծանշվում է Երևան-Սևան ճանապարհըԱրամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահՏրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կայանելու համար տուգանքների թիվն ավելացել է 172 տոկոսովՎանաձորում կասեցվել է գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄARMAT Fest 2026. Դիլիջանում կանցկացվի ժամանակակից հայկական մշակույթը, երաժշտությունն ու ստեղծարարությունը միավորող փառատոնՈւկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Թաթարստանի վրա. կա առնվազն 12 զոհԵրբ Իրանը գալիս է մեր բանակցողների մոտ, նրանք խոսում են միայն կանխիկի մասին. ՈւոլցԱլիևը շնորհակալություն է հայտնել ՓեզեշքիանինԲաքվում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի և Գերմանիայի միջև պաշտոնական բանակցություններ չեն եղել․ Գալուզին
Հայաստան

Եթե մեզ ընդունում է լրջագույն Lufthansa Consulting-ը, շատ կցանկանայի հասկանալ՝ Տաթևիկ Ռևազյանն ի՞նչ հիմնավորմամբ է նման հայտարարություններ անում

Ապրիլի 14-ին տեսակապով ասուլիսի ժամանակ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) նախագահ Տաթևիկ Ռևազյանն անդրադառնալով այն հարցին, թե վարչապետ Փաշինյանի` ավիացիոն հարցերով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանն անցած տարեվերջին աուդիտորների խումբ է ցանկացել հրավիրել, որոնք կօգնեին լուծել ՔԱԿ-ի հետ կապված խնդիրները, մասնավորապես ասել էր.

«Մենք 30.000 դոլար էինք վճարելու այդ 3 հոգուն, գալու էին 7 օրով, տպելու էին փաստաթղթեր, բայց իրականում ոչինչ չէին անելու»: Վերջինս նշել էր նաև, որ այդ 3 հոգին փորձ էլ չեն ունեցել, այլ միայն աջակցել են ավիաընկերություններին:

Ավելի ուշ Հակոբ Ճաղարյանը հակադարձել էր ՔԱԿ ղեկավարին` պնդելով, որ այդ 3 մասնագետները ներկայացրել էին միջազգային կազմակերպությունների կողմից (ICAO, IATA, EASA) իրենց շնորհված արտոնագրերը, ավիացիոն իշխանություններին խորհրդատվություն տրամադրելու, աուդիտ անցկացնելու և մասնագետներ վերապատրաստելու վկայագրերը (թվով մի քանի տասնյակ), և իրենց որակավորման հավաստագրերը, որոնք ինքը ներկայացրել է ՔԱԿ ղեկավարին:

«Բայց քանի որ նրանք արդեն ինձնից բացատրություն են պահանջում իրենց մասին տարածված, իրենց որակավորումը թերագնահատող և մասնագիտական կարողությունները ստորադասող հայտարարության համար, առաջարկում եմ ՔԱԿ ղեկավարությանը հրապարակել այդ փաստաթղթերը: Կամ ներողություն խնդրեք վարկաբեկման համար»,- գրել էր վարչապետի` արդեն նախկին խորհրդականը:

168.am-ը կապ հաստատեց Հակոբ Ճաղարյանի նշած 3 մասնագետներից Նատալյա Պողոսյանի հետ` փորձելով հասկանալ նախկին ու ներկա երկու պաշտոնյաների խոսքերի հակասությունների պատճառները:

Վերջինիս խոսքով` ինքն իր աշխատանքային գործունեությունը սկսել է դեռ «Հայկական ավիաուղիներից» 1999թ., հետո աշխատել է «Արմավիայում», որի սնանկացումից հետո իրեն հրավիրել են Ղազախստան, ուր գրեթե 7 տարի աշխատել է այդ երկրի` իր մեծությամբ 2-րդ խոշորագույն ավիաընկերությունում: Զբաղեցրել է որակի գծով տնօրենի պաշտոնը:

«Ես ինքս ավիացիոն աուդիտոր եմ, թռիչքային անվտանգության կառավարման համակարգերի մասնագետ, ունեմ բոլոր վկայականները` ընդ որում, ԻԱՏԱ-ից (IATA)` միջազգային կազմակերպությունից ստացած: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ ներկայացնել բոլոր վկայականներն ու կառավարություններից ստացած պատվոգրերը: Նաև Lufthansa Consulting-ում կատարում եմ ֆրիլանսեր խորհրդատուի և աուդիտորի գործառույթներ, որի հետ ունեմ պայմանագիր: Գործող պայմանագիր ունեմ նաև Թուրքմենիայում»,- ասաց Նատալյա Պողոսյանը: Այն կոմերցիոն կազմակերպություն է, որը համակարգում է ավիաընկերությունները: Նրա պահանջները պայմանավորված են ԻԿԱՕ-ի ներկայացրած պահանջներով:

Մեր հարցին, թե ումի՞ց է ստացել առաջարկ` օգնելու երկրի ավիացիոն իշխանություններին, Նատալյա Պողոսյանը պատասխանեց, որ Հակոբ Ճաղարյանի հետ խոսակցություն է ունեցել այդ թեմայով դեռ Նոր տարուց առաջ:

«Այդ թիմում էին նաև 35-40 տարվա մասնագիտական աշխատանքի հարուստ փորձ ունեցող իմ հրաշալի գործընկերները` Ջորջիո Կոսսենտինին (Իտալիա) և Մարկո Մարունիչը (Խորվաթիա), ովքեր շատ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են, ունեն համապատասխան վկայականներ, ու մենք բոլորս աշխատում ենք տարբեր երկրների կառավարությունների հետ»,- նշեց ավիացիոն մասնագետը` հավելելով, որ աշխատանքներին մասնակցելու պատրաստակամություն էին հայտնել նաև շատ գրագետ երիտասարդներ` անգլերենի փայլուն իմացությամբ, և իրենք որոշել էին օգնել, իրենց փորձն ու գիտելիքները ներդնել երկրի ավիացիան այս վիճակից դուրս բերելու համար:

Դիտարկմանը, թե Տաթևիկ Ռևազյանի խոսքով` իրենք աշխատել էին միայն ավիաընկերություններում և իրավասություն չունեին նշված աշխատանքը կատարելու, Նատալյա Պողոսյանն ասաց, որ իրենք ունեն ավիացիոն աուդիտորների սերտիֆիկատներ, որ իրենք կարող են և իրավունք ունեն խորհրդատվություններ տրամադրել տարբեր երկրների կառավարություններին, ավիացիոն իշխանություններին, ինչպես նաև՝ ավիաընկերություններին:

Հարցին, թե ինչո՞ւ է ՔԱԿ ղեկավարը պնդում, որ իրենք իրավասություն չունեին փաստաթղթեր կազմելու, Նատալյա Պողոսյանն ասաց, որ ինքն էլ կցանկանար իմանալ, թե ինչի հիման վրա է Տաթևիկ Ռևազյանը նման եզրահանգման եկել:

«Այսինքն` եթե մեզ ընդունում է լրջագույն Lufthansa Consulting ընկերությունը, եթե մեզ վստահում են այլ պետություններ, եթե ես պատվոգիր եմ ստանում Ղազախստանի կառավարությունից` երկրի ավիացիայի զարգացման գործում ներդրում ունենալու համար, ես շատ կցանկանայի հասկանալ, թե Տաթևիկ Ռևազյանն ինչ հիմնավորմամբ է նման հայտարարություններ անում: Իրականում դա շատ վիրավորական է, և իմ ընկերներն էլ էին տարակուսած այդ հայտարարությունից»,- ասաց Նատալյա Պողոսյանը:

Եզրափակելով` Նատալյա Պողոսյանը հակադարձեց Տաթևիկ Ռևազյանի ևս մեկ հայտարարությանը` ասելով, որ խումբը պետք է աշխատեր ոչ թե 7, այլ 10-12 օր, և այդ աշխատանքը չէր նախատեսում միայն թուղթ տպել, այլ իր մեջ ներառում էր ցանկացած երկրի ավիացիոն ոլորտի հիմնարար փաստաթղթերի կազմումը, ինչպես նաև համապատասխան մասնագետների հետ այդ փաստաթղթերի կազմման, պահման, թարմացման և կիրառման դասընթացներ անցկացնելը: