Լավ լուր գյուղացիների համար․ ինչ առաջարկ կանի կառավարությունը
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը կառավարության հետ քննարկում է պարենային անվտանգության հարցով հատուկ միջոցառումներ անցկացնելու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, թե դա վերաբերելու է առաջին հերթին աշնանացան ցորենին։
«Հունիս-հուլիս ամիսներից ժողովուրդը հատուկ առաջարկ կունենա կառավարությունից։ Թե ինչպիսին կլինի առաջարկը, պարզ կլինի մոտ երկու շաբաթից։ Սակայն միանշանակ է, որ մենք պետք է 70-80 տոկոսով հասնենք անվտանգության ապահովման», – նշեց Կարապետյանը։
Վերջինիս խոսքով, գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն այս պահին կապված են բանկերի հետ, որտեղ հերթեր են գոյանում եւ աշխատանքը դանդաղում է։
«Հիմա աշխատում ենք բանկերի հետ, բոլոր դիմումներին առանձին անդրադառնում ենք, որպեսզի խնդիրներ չլինեն։ Իրացման առումով չեմ կարծում, թե բացասական փոփոխություններ կան։ Միջազգային շուկաներում աճում են մաքուր մթերքների պահանջները, հիմա բեռնափոխադրման լոգիստիկ խնդիրներ կան, սակայն առաջիկա մեկ-երկու շաբաթում դրանք կլուծվեն»,- հավելեց նա»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է