Ջենիֆեր Լոպեսը և Ալեքս Ռոդրիգեսը ծրագրում են կորոնավիրուսից անմիջապես հետո ամուսնանալ
Ամերիկյան երգչուհի, պարուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը և բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսը ծրագրում են կորոնավիրուսի համավարակի ավարտից անմիջապես հետո ամուսնանալ և շքեղ հարսանիք կազմակերպել, հայտնում է tatler.ru կայքը։
Երկու տարի տևած հարաբերություններից հետո 2019 թվականի մարտին Ռոդրիգեսն ամուսնության առաջարկություն էր արել սիրելիին: Վերջինս տվել էր իր համաձայնությունը և արդեն սկսել էր զբաղվել միջոցառման կազմակերպման աշխատանքներով։ Հայտնի է, որ արարողությունը ծրագրվում էր անցկացնել այս ամռանը՝ Իտալիայում, սակայն կորոնավիրուսի հետևանքով զույգը ստիպված է եղել հետաձգել միջոցառումը։
«Ամեն բան արդեն ծրագրված և վճարված էր։ Նրանք ստիպված էին հարսանիքը կորոնավիրուսի պատճառով հետաձգել, սակայն Ջեյ Լոն ցանկանոմ է Ալեքսի հետ այս ամենի ավարտից անմիջապես հետո ամուսնանալ»,- նշել է ընտանիքին մոտ աղբյուրը։
Աղբյուրը մանրամասնում է, որ Լոպեսը միայն ստորագրությամբ սահմանափակվել չի պատրաստվում, քանի որ ցանկանում է հարսանիքի օրն ընտանիքի և մտերիմ ընկերների հետ մեծ շուքով տոնել։
Վերջերս The Ellen DeGeneres Show թոք շոուի հաղորդավար Էլեն Դեջեներեսի հետ տեսակապի միջոցով խոսակցության ընթացքում երգչուհին շոշափել էր այս թեման և նշել․ «Տեսնենք՝ ինչպես իրավիճակը կզարգանա։ Անկեղծ ասած՝ ես իրոք չգիտեմ, թե երբ դա տեղի կունենա»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից