Արտաշատի բժշկական կենտրոնում կորոնավիրուսով վարակված 110 պացիենտներից 20-ն ապաքինվել և այսօր դուրս են գրվել
Արտաշատի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջը տեղկացնում է, որ բժշկական կենտրոնում 110 պացիենտներից 20-ն ապաքինվել և այսօր դուրս են գրվել. «Սիրով տեղեկացնում ենք, որ Արտաշատի վերապրոֆիլավորված ինֆեկցիոն բժշկական կենտրոնում նոր կորոնավիրուսային ախտորոշմամբ հաստատված և հիվանդանոցային բուժում ստացող 110 պացիենտներից 20-ն ապաքինվել և այսօր դուրս են գրվել»:
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 44 նոր դեպք, մահացել է 1 պացիենտ. վարակվածների ընդհանուր թիվը 1111 է, մահվան դեպքերինը՝ 17։

















































