Ուսանողների ուսման վարձը պետք է կրճատվի 25 տոկոսով
Ինձ դիմել են Հայաստանի տարբեր բուհերի բազմաթիվ ուսանողներ, ովքեր միայն մեկ խնդրանք ունեն` այս ֆորսմաժորային իրավիճակում, որը ծագել է կորոնավիրուսի պատճառով, ուսման վարձերը կրճատել առնվազն 25 տոկոսով: Այս մասին ապրիլի 15-ին Ազգային ժողովի նիստին «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջին ընթերցմամբ քննարկմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա իշխանությունների ուշադրությունը հրավիրեց այս խնդրի վրա` շեշտելով, որ այն ուսանողների համար, որոնց ուսման վարձը պետք է նվազեցվի առնվազն 25 տոկոսով, եւս պետք է համապատասխան միջոցառումների փաթեթ կազմվի:

















































