Արդյո՞ք մարդիկ իսկապես վստահում են
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը ժողովրդով նստեց վարչապետ, հիմա ժողովրդին արհամարհում է»: Սա, ի տարբերություն իշխանավորների, պարգեւավճար չստացող, տեւական ժամանակ հարկադիր պարապուրդում գտնվող երթուղայինի վարորդի տեսակետն է: Երեկ երթուղայինների վարորդները բողոքի ակցիայի էին դուրս եկել՝ հայտարարելով, որ այլեւս ի վիճակի չեն ընտանիք պահել, իսկ իշխանություններն անտեսում են իրենց, նաեւ իրենց նման բազմահազար մեր համաքաղաքացիների:
Հետեւելով վերջին շրջանի հասարակական արձագանքներին, դժվար չէ նկատել, որ նշյալ վարորդի գնահատականը յուրատեսակ ամփոփումն է «հպարտ քաղաքացիների» գերակշիռ մեծամասնության առկա վիճակի ու իշխանությունների հանդեպ վերաբերմունքի:
Եթե հաշվի առնենք արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված սահմանափակումներն ու միեւնույն ժամանակ դժվարին այս փուլում կտրուկ գործողություններ կատարելու անթույլատրելիության եւ հնարավորինս անցնցում առկա կացությունից միասնաբար դուրս գալու անհրաժեշտության գիտակցումը, հասկանալի է, որ առկա դժգոհություններն առայժմ կուտակվում են եւ արտահայտվում միայն սոցցանցերում:
Միայն գազի ու էլէներգիայի վարձավճարների հետ կապված հատվածական ու կիսատ-պռատ որոշման վերաբերյալ (ինչի մասին է խոսում նաեւ բուռն քննադատություններից հետո 30 տոկոս փոխհատուցման կոնյուկտուրային, բայց գովելի նոր որոշումը) տեղեկության արձագանքները չափազանց խոսուն են:
Այնինչ, նախօրեին վարչապետը գրառում էր կատարել, թե «մարդիկ վստահում են մեր վարած քաղաքականությանը»: Շատ փորձագետներ կարծիք են հայտնում, որ գործ ունենք իրականությունից իսպառ կտրվելու կամ պարզապես իրականության աչքերին նայել չցանկանալու հետ:
Ի դեպ, խոսքը միայն սոցիալական խնդիրներին չի վերաբերում, այլ ընդհանրապես տնտեսությանը: Մասնավորաբար, «Փաստի» հետ զրույցում Աուդիտորների նախագահ Նաիրի Սարգսյանը նշում է. «Որեւէ քայլ չկա՝ բացի պոպուլիզմից ու ականջահաճո հայտարարություններից: Այժմ ներկայացվել են կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման փաթեթներ, որոնք որեւէ տնտեսական ազդեցություն չեն թողնում եւ բիզնեսի համար որեւէ օգտակար նշանակություն չեն կարող ունենալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է