Հաջողված գովազդ էր․ Թորոսյանը՝ «Մի մնա տանը» տեսահոլովակի մասին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարծում է, որ հայտնիների մասնակցությամբ «Մի մնա տանը» տեսահոլովակը հաջողված էր։ Այս մասին նախարարը հայտնեց այսօր՝ ապրիլի 14-ին, Ազատություն TV-ի ուղիղ եթերում՝ «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ՝ անդրադառնալով օգտատերերից մեկի դիտարկմանը, որ այն անհաջող գովազդ էր, ավելի շատ՝ հակաքարոզչություն։
«Իմ լսած բոլոր նման մեկնաբանությունները ցույց են տալիս, որ բոլորը անխտիր հասկացել են տեսահոլովակի իմաստը, եւ չի եղել գեթ մեկ մարդ, որ չի հասկացել, հետեւաբար, լավ հաջողված գովազդ էր»,- նշեց նախարարը։

















































