Հազարավոր քաղաքացիներ են մեզ զանգահարում, մարդիկ չգիտեն ինչպես դիմել աջակցության ծրագրերին, քանի որ դրանք գրված են բարդ, ընկալելի չեն. Անի Սամսոնյան (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին «Լուսավոր հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ իրենց դիմում են այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում օգտվել սոցիալական աջակցության ծրագերից:
«Այս օրերին մեզ զանգահարում են հարյուր հազարավոր քաղաքացիներ, հատուկ շեշտում եմ հարյուր հազարավոր քաղաքացիներ, հատուկ նախկին համեստ ընդդիմադիր, բայց հիմա պաշտոն ստացած չինովնիկների համար, ովքեր կարծում են, որ մեզ չեն կարող զանգել քաղաքացիներ»,- ասաց նա:
Անի Սամսոնյանն ասաց, որ առաջին խնդիրն այն է, որ զարմացած են, որ չկան ուղեցույց տեսահոլովակներ, որոնք մարդկանց կբացատրեն, թե ինչպես դիմել ծրագրերին, քանի որ այդ ծրագրերը գրված են բարդ, խրթին և մարդկանց համար ընկալելի չեն: Նա նաև նշեց, որ համակարգը լավ չի աշխատում ինչը կրկնակի խուճապ և սթրես է հարուցում քաղաքացիների շրջանում:
Պատգամավորն օրինակ բերեց, որ մարդիկ չեն կարողանում հասկանալ, որ եթե մարտի 31-ին են աշխատանքից ազատվել, ինչո՞ւ չեն կարող օգտվել վեցերորդ ծրագրից:
Պատգամավորը նշեց, որ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություննենրը ևս տուժել են: «Եթե մենք ռեստորաններին ասել ենք՝ փակում եք բանալիով, չեք աշխատելու, ապա կանոնավոր ուղևորափոխադրող ընկերություններին էլ ասել ենք՝ անջատեք շարժիչները՝ դուք չեք աշխատելու և սա արտակագ դրության հետևանք է»,- ասաց նա:
Անի Սամսոնյանը նաև ներողություն խնդրեց բոլոր այն քաղաքացիներից, որոնց չեն հասցնում պատասխանել, սակայն խոստացավ որ չեն թողնի անպատասխան:


















































ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
Ջրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափ
Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները
2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացո...
Ֆրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվի
Ըստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր Զալուժնիին
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. Կալլաս