Տրվել է Հայաստանից Ղազախստան տարվող մեքենաների օրինականացման գործընթացի մեկնարկը. kolesa.kz
Ապրիլի 16-ին ուժի մեջ կմտնի Ղազախստանի ներքին գործերի նախարարի` Ղազախստանում տրանսպորտային միջոցների գրանցման կանոններում փոփոխություններ մտցնելու մասին որոշումը: Այս մասին գրում է kolesa.kz կայքը:
Համաձայն փաստաթղթի՝ ժամանակավորապես Ղազախստան բերված տրանսպորտային միջոցների պետական գրանցումն այլևս առաջնային չի համարվի: Դա նշանակում է, որ ԵԱՏՄ երկրներից, մասնավորապես Հայաստանից բերված մեքենաների ժամանակավոր գրանցման համար ղազախստանցիներն այլևս առաջնայնության գումար չեն վճարելու: Այդ վճարը կազմում է մինչև 1,4 միլիոն տենգե (մոտ 3300 դոլար): Հենց այս վճարի մեծ չափն էր շատ ղազախստանցիների ստիպում հրաժարվել իրենց մեքենաներն օրինականացնելու մտքից:
Հայաստանում գրանցված մեքենաների սեփականատերերին մնում է միայն սպասել որոշմանը (որը կարող է ընդունվել այս տարվա մայիս-հունիս ամիսներին), ինչը թույլ կտա ժամանակավորապես գրանցել մեքենաները Ղազախստանում քիչ թե շատ փոխշահավետ պայմաններով: Փաստաթուղթը դեռևս գտնվում է պատրաստման փուլում:
Վերադառնալով ՆԳ նախարարի հրամանին՝ ապրիլի 16-ից տրանսպորտային միջոցները Ղազախստանում գրանցելիս հատուկ կնշվի ԵԱՏՄ այն երկրի անվանումը, որտեղից եկել է մեքենան. Ռուսաստանի Դաշնությունից՝ ТС РФ, Հայաստանի Հանրապետությունից` ТС РА, Բելառուսից` ТС РБ, Ղրղզստանից` ТС КР:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
Վարչապետ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստան
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի և տորթերի արտադրամասի գործունեությունը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Արիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտից