Մեկը սրտաճաք է անում, մյուսն էլ վտանգի զգացողությունը բթացնում
«Իրատես» թերթը գրում է. «Կորոնավիրուսը, ի թիվս առողջապահական եւ տնտեսական բազում խնդիրների, այլ ոլորտների բացթողումները եւս ի ցույց դրեց։ Այս օրերին ամենապահանջվածը պիտի լիներ ու ամենաշատը պետք է հնչեր վարակաբանների, հոգեբանների խոսքը, որոնք կառավարության համապատասխան օղակների հետ կաշխատեին եւ տեղեկությունն առանց խուճապի ու հնարավորինս մասնագիտորեն կներկայացնեին հասարակությանը։ Այս կարեւոր օղակի աշխատանքը բացակայում է։
Մինչդեռ ի՞նչ ունենք այսօր. բժիշկներն ու հոգեբանները լռում են, խոսում են միայն պաշտոնյաները, որոնց հայտարարությունները, մեղմ ասած, հակասում են իրար։ Երբ վիրուսի վերաբերյալ առողջապահության նախարարն է շտապում տեղեկություն տրամադրել, հասկանալի է, բայց երբ վարչապետն է բոլորից առաջ ընկնում ու ամեն հարցում ցանկանում առաջին «սուրհանդակը» լինել, արդեն ծիծաղելի էլ չէ։
Երբ եւս մեկ ամսով էլ է արտակարգ դրությունը երկարաձգվում, անհանգստացնող է մարդկանց ոչ միայն տնտեսական, այլեւ հոգեբանական վիճակը։ Ի վերջո, բոլորը չէ, որ նույն կերպ են արձագանքում վիրուսի վերաբերյալ տեղեկություններին։ Մի մասի վրա վարակակիրների օր օրի ավելացող թիվը հոգեբանական մեծ ճնշում է առաջացնում, երբ դրան էլ գումարվում է առողջապահության նախարարի այն հայտարարությունը, թե վիրուսի տարածումը վերահսկողությունից դուրս է եկել, պատկերացնու՞մ եք, թե ինչ է լինելու մեկուսացած, հոգեբանորեն վատ վիճակի մեջ հայտնված մարդկանց հետ։ Մինչդեռ մեկ ամիս էլ պիտի դիմանալ, իսկ վարակվածների թիվն ավելի է մեծանալու։
Այս իրավիճակում պետք է հոգեբանները խոսեն ու մարդկանց բացատրեն իրավիճակը, խորհուրդներ տան, վարակաբանները ներկայացնեն հիվանդության մասին ստույգ ու արդեն հայտնի փաստեր, վտանգների մասին նախազգուշացնեն, փարատեն հանրության շրջանում պտտվող միֆերը։ Բայց հասարակությունն այսօր մնացել է վարչապետի ու առողջապահության նախարարի մատուցած լրահոսի հույսին, որոնցից մեկն ասում է, թե շուտով բնականոն կյանքին կանցնենք, իսկ մյուսն էլ, թե վիրուսը վերահսկողությունից դուրս է եկել, 1-2 տարի հնարավոր չի լինելու վերադարձ նախկին կյանքին։
Վիրուսի վերաբերյալ մասնագիտորեն ոչ կոմպետենտ վարչապետը, ինչպես ինքն է ասում, չափից շատ խուճապը կանխում, այն է՝ վտանգի զգացողությունը բթացնում է, իսկ առողջապահության նախարարն էլ իր հայտարարություններով սրտաճաք է անում նյարդերից թույլ մարդկանց։ Ի վերջո, այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանը պետք է վայր դնի վարակաբանի իր «դափնիներն» ու թողնի, որ մասնագետները հանրության հետ խոսեն, բացատրեն իրավիճակը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Կասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների...
Հուլիսը եղել է BYD-ի ամենահաջող ամիսը
«ՑԱՅԳ» հեռուստաընկերությունն իրականացնում է «Շիրակցու խոսք» ծրագիրը
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորա...
ԲՏԱ նոր փոխնախարարը սովորել է Նիդերլանդներում
Որքան է կազմում ՀՀ մշտական բնակչությունը
ՀՀ շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ
Չուամենին և Կամավինգան գերադասում են մնալ Մադրիդում
Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիան
Ինչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում է