Հայ բժիշկները չեն լքում երկիրը` Եվրոպայում ավելի բարձր աշխատավարձի համար. ՀՀ առողջապահության նախարարություն
Ի պատիվ բժշկական անձնակազմի` նման միտում չի գրանցվել, երբ հայ բժշկական մասնագետները եւ աշխատակիցները փորձեն լքել երկիրը` ավելի լավ աշխատանքային պայմանների համար:
Այս մասին ապրիլի 13-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին` արդյոք հայ բժիշկները չեն մեկնում եվրոպական երկրներ` կորոնավիրուսի դեմ պայքարին մասնակցության համար ավելի բարձր աշխատավարձ ստանալու նպատակով:
Փոխնախարարի խոսքով` հանրապետության ողջ բժշկական հանրությունը միավորված է եւ ոչ միայն մասնակցում է կորոնավիրուսի դեմ պայքարին, այլեւ աջակցում է իր գործընկերներին գիտամեթոդոլոգիական միջոցներով: «Տեղացի բժիշկները սերտ կապի մեջ են եւ պարբերաբար տեսակոնֆերանսներ եւ քննարկումներ են անցկացնում սփյուռքի իրենց հայ գործընկերների հետ` համաճարակի դեմ պայքարի միջազգային փորձը յուրացնելու համար»,- նշեց Ավանեսյանը:

















































